Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստված մարդացավ որպես չափանիշ

Աստված մարդացավ որպես չափանիշ
05.02.2022 | 16:05

«ՈՒ՞ր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը, որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից» (Հոբ. 35;11):
Այսօր մարդիկ գաղափարների պակաս չեն զգում, գաղափարներ, որ լվանում են ու մաքրում ուղեղը ողջախոհությունից և օծում այն ապուշության յուղով:


Դրանց շարքում հատկապես բազմազան ու բազմաբովանդակ են մարդ էակի ծագման որոշակի «մանրամասներ» ներկայացնող որոշ գաղափարներ, որ իրենց հոգու պարտքը համարեցին երկնել մարդկության «լուսավոր» ու «լուսակիր» զավակները: Սույն գաղափարները իրենց «առկա» աղաղակող փաստերի աղմուկով խցանել են մարդկության ականջները, իսկ բացակա փաստերը իրենց լռությամբ հարուցել են մնացած առանձին անհատների անփարատելի կասկածները:
19-րդ դարի երկրորդ կեսին սկիզբ առած «այլընտրանքային ծագման» շարժումը այսօր համալրվել է շատ այլ վարկածներով. հնարավոր է մեր սերմերը տիեզերքից են երկիր ընկել, միգուցե մենք այլմոլորակայինների գիտափորձերի արդյունք ենք: Գիտության մեջ առաջացել է մի ճյուղ, որի ամենավերջին ուսումնասիրությունները փաստում են, որ ժամանակակից մարդը դեգրադացիայի արդյունք է` իր նախնիների հետզարգացած տարբերակը:


Երբ խորհրդային անծայրածիր երկրում «դարվինիզմ» անվան տակ ջատագովվում էր մարդու պրիմատածին ծագումը, Դարվինն ինքը տարիներ առաջ` մահվան մահճում, հրաժարվել էր իր ոչ լիարժեք գիտական տեսությունից: Թեև Դարվինը ուղղակիորեն չէր ասում, թե մարդու նախնին կապիկն է, այլ ասում էր, թե կապիկն ու մարդը ունեն միևնույն նախնին, այնուամենայնիվ, տարբերություն չկա. ասելիքը նույնն է: Դարվինին մտահոգում էր պակասող միջանկյալ օղակը: Նրա գաղափարները չանտեսվեցին նրա արկածախնդիր հետևորդների կողմից: Նրանք սկսեցին զարգացնել պակասող օղակի մասին տեսությունը` իրենց աշխատություններում բոլոր մանրամասնություննով նկարագրելով դեռևս անհայտ գտածոյին: Շուտով հայտնվեց նաև գտածոն, բնականաբար` շինծու: Եվ այսպես, տարիներ շարունակ այդ «շինածոները» հաջորդեցին իրար և խայտառակ կերպով մերկացվեցին. պակասող օղակի ներկայացուցիչները իրենք էլ գլխի չեն ընկել, որ իրենք իրե՛նց մասին վարկած են առաջ քաշել, որի ապացույցները իրենց կենդանության օրոք գտնել հնարավոր չէր լինի: «Գիտական այրերը» ստիպված ներողություն խնդրեցին խաբված հանրությունից, ինչը, սակայն, այդպես էլ անհայտ մնաց երկաթե վարագույրից այնկողմ ապրող երջանիկ սովետական ժողովրդին, որը շարունակում էր դարվինիզմ դավանել:


Կա մի հետաքրքիր գիտական տեսություն` տելեգոնիան, ըստ որի, էգը ընդմիշտ պահպանում է առաջին արուի մասին ինֆորմացիան գենային մակարդակով: Այդ օրենքը տարածվում է նաև մարդկանց վրա` թե՛ սովորական` մարդ-մարդ, թե՛ անբնական ու գարշելի` մարդ-անասուն հարաբերությունների վրա: Արդեն Հին ուխտում մենք տեսնում ենք Աստծո ծայրահեղ, բայց օրինաչափ անհանդուրժողությունը այդ գարշելի երևույթի նկատմամբ, որ կոչվում է անասնապղծություն (Ել. 22;19): Այս անհանդուրժողությունը ոչ միայն պայմանավորված է բուն երևույթով, այլև դրա անխուսափելի ճակատագրական հետևանքներով: Մարդկությունը, Ադամի անկումից հետո, դժբախտություն ունեցավ մոռանալ իր Արարչին և «աստված» հռչակել արարածներին, և բոլոր ազգերն էլ իրենց դիցերի շարքում ունեն կարծես թե հենց անասնապղծության արդյունքում ստեղծված «աստվածներ»: Հրեաներն էլ նախապատվությունը տալիս էին հիմնականում «աստվածներին»` չնայած Աստծո բազմաթիվ հայտնություններին և սթափեցնող կոչերին. չէ՞ որ Նա այդ ազգի հետ կապված հատուկ ծրագիր ուներ: Ծրագիրը «ընտրության» շարունակականության և կատարման հերթական փուլն էր՝ Աստծո մարդեղացումը: Աստված մարդացավ որպես չափանիշ, որը պիտի օգներ մարդուն հասկանալ՝ Աստված իրեն պե՞տք է, թե ոչ: Չափանիշը ի սկզբանե ծափերով չընդունվեց, և դա բնական է, և շատ լավ է, որովհետև ընտրությունը չէր կայանա: Ըստ չընդունված չափանիշի, կառուցվեց փրկության Տապանը եւ սահմանվեցին այնտեղ հայտնվելու պայմանները, որ սովորաբար պարզ, մարդկային համարվող ցանկությունների հետ չեն համընկնում, ինչի շնորհիվ էլ կայանում է ընտրությունը: Այլընտրանքային ծագման տեսությունը, ըստ էության, նաև այլընտրանքային ընտրության ծրագիր է, որը օգնում է մարդուն հասկանալ՝ արդյոք Աստված իրեն պե՞տք է: Այն օգնում է մեծամասնությանը հասկանալ, որ, ի վերջո, պետք է ավելի «լայն» մտածել, քան պետք է Աստծուն հավատալու դեպքում:


Ընտրությունը շարունակվում է. ոմանք ընտրում են Աստծուն, մյուսները շարունակում են իրենց և ստորակարգ արարածների միջև միջանկյալ օղակի փնտրտուքները:
Աստծուն ընտրելը միայն նախասիրության խնդիր չէ, այլ մերժված պատվի և կորցրած արժանապատվության վերականգնման հարց:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7804

Մեկնաբանություններ