Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են

Ասում են
22.03.2022 | 07:25

ՀՀ ԱԺ նախագահ կոչեցյալը մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի, ինչ-որ «հույժ կարևոր» համաժողովի, որտեղ «որոշվելու» են Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հարցերը։ Սակայն նա միայնակ չի մեկնել, այլ 10-հոգանոց պատվիրակությամբ։
Հիշեցի 2019թ․ Լեհաստանում անցկացվող համաժողովը՝ նվիրված Սեյմի 30-ամյակին։ Համաժողովին հրավիրված էին Արևելյան Եվրոպայի բոլոր պառլամենտների խոսնակները։ Նրանք բոլորը, շեշտում եմ՝ բոլորը ժամանել էին Վարշավա միայնակ, առանց պատվիրակության և թիկնապահների։ Հայաստանի Աժ նախագահը նույնպես ներկա էր համաժողովին, բայց ոչ միայնակ, այլ շուրջ 7-հոգանոց պատվիրակությամբ՝ թիկնապահներ, օգնականներ։


Համոզված եմ, որ նույն պատկերն է լինելու և Բալի կղզում։ Ի՞նչ կարելի է եզրակացնել. սրանց համար իշխանությունը վայելք է, պետական բյուջեն՝ նույնպես ընտանեկան և ընկերական վայելքների մսխումներ։ Թքած Արցախի, փախստականների, սոցիալական վիճակի, պետական պարտքի օրեցօր աճման վրա։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 33949

Մեկնաբանություններ