ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իմ ասածը թշնամուն ճանաչելու և հաղթելու մասին է, իսկ տեղի ունեցածը՝ թշնամու առաջ կզելու. Արմեն Հակոբյան

Իմ ասածը թշնամուն ճանաչելու և հաղթելու մասին է, իսկ տեղի ունեցածը՝ թշնամու առաջ կզելու. Արմեն Հակոբյան
02.06.2022 | 07:32

Լրահոսը հեղեղված է Մևանի թիվ 4 դպրոցի բարձր դասարանցիների ներգրավմամբ մի աղմկահարույց միջոցառման մասին գրառումներով ու նկարներով:
Ո՞րն է խնդիրը:


Իսկ խնդիրն այն է, որ իրենց հայ ու Հայաստանի քաղաքացի համարող, ավելին՝ մանկավարժի համարում ու պաշտոն ունեցող մի խումբ անձինք նախաձեռնել են միջոցառում, որտեղ հայ դպրոցականները, ի շարս այլ երկրների, ներկայացրել են նաև հարևան թշնամական ու հակահայ, ցեղասպան պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Ներկայացրել են, այսպես ամենք, խաղաղասիրական, անմեղ-անշառ կոնտեքստում, թե բա՝ տեսարժան վայրեր, առանձնահատկություններ, ֆլան-ֆստան: ՈՒ, դատելով շրջանառված գրառումներից, երեխաների ծնողներն էլ առանձնապես դեմ չեն եղել:


Ճիշտ հասկանանք միմյանց: Հարկավ, մեր երեխաները պետք է իմանան, թե ինչ պետություններով է շրջապատված մեր երկիրը: Պիտի իմանան թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛, առավել ևս, Վրաստանի և Իրանի մասին, ինչպես ընդհանուր տեղեկություններ, այնպես էլ՝ որոշակի պատկերացումներ այդ երկրների կրոնական, ազգային, աշխարհագրական, քաղաքական, տնտեսական առանձնահատկությունների մասին: Այո, մեր երկրում պետք է լինեն դպրոցներ, որտեղ խորացված ուսուցանվեն վրացերեն, պարսկերեն, առավել ևս՝ թուրքերեն ու ադրբեջաներեն: Ի վերջո, օրինակ թուրքերենն ու ադրբեջաներենը առնվազն մի 10-15 դպրոցում ուսուցանելու կարիք կա, քանի որ ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԻՄՆԱՆԱԼ, մանավանդ՝ հետախույզների ու հակահետախույզների, թշնամական երկրների գիտակների կարիք մենք հա էլ ունենալու ենք: Իսկ դրա առաջին նախապայմանը դրանց լեզվին տիրապետելն է: ԲԱ՛ՅՑ:


Իմ ասածը այլ բան է, իսկ Սևանի թիվ 4 դպրոցում տեղի ունեցածը՝ այլ բան: Իմ ասածը թշնամուն ճանաչելու և հաղթելու մասին է, իսկ տեղի ունեցածը՝ թշնամու առաջ կզելու և դեռ մի բան էլ երեխաներին, կներեք, խեղաթյուրելու:
Իսկ լուսանկարում Երևանի արվարձանային դպրոցներից մեկի բակն է՝ Հունիսի 1-ի միջոցառումից հետո: Այդ դպրոցը, ի դեպ, ինչպես այս 4 տարիներին բազմաթիվ այլ կրթօջախներ, զոռով-շառով գրավված է Նիկոլի ՔՊ-ի կողմից, կարճ ասած, տնօրենը նիկոլական է: Բայց երեխաները՝ ամենատարբեր տարիքի աշակերտներ, հիմնականում ինչ նկարել են՝ Եռագույնն ու Մասիսը մեջն է:
Ավելին չասեմ:

Դիտվել է՝ 10305

Մեկնաբանություններ