Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են

Ասում են
18.03.2023 | 22:01

Հայաստանի օրվա իշխանություններն սկսել են ՀԱՊԿ-ի հետ «ապահարզան» ստորագրելու գործընթաց. կհաջողվի, թե ոչ, մեծ հարցական է:

Ինչու ՆԱՏՕ-ի կողմից նշանակված նոր նայողը՝ «смотрящий»-ն, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը եկավ Հայաստան:

Ես կարծում եմ, որ Ռասմուսենը եկել է վերաճշգրտելու հայկական կողմի դիրքորոշումը: Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի, հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունից, դիտորդներ բերելուց: Ես չեմ բացառում, որ դիտորդներից հետո նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ գար Հայաստան: Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, և Հայաստանում է մի անձնավորություն, որը Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների պլանավորողն ու ճարտարապետն է, ժամանակին էլ եղել է Պորոշենկոյի ռազմական գծով խորհրդականը: Նրա այցը վտանգներ է պարունակում:

Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ

Դիտվել է՝ 87891

Մեկնաբանություններ