Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դեպի Նյու-Վասյուկի կլաստեր

Դեպի Նյու-Վասյուկի կլաստեր
26.03.2023 | 20:37

Վարչապետ կոչեցյալը հրապարակել է, այսպես կոչված, Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Այս կիսագրագետ արարածը, որ ատում է գիտությունն ու արվեստը, իր խոսքերով՝ «էլիտային», հանկարծ բարբաջում է, թե Հայաստանի ապագան գիտությունը, կրթությունն ու տեխնոլոգիաներն են, տպավորություն ստեղծելու համար, չտեսի պես օգտագործելով «կլաստեր» օտար բառը։ Փորձենք բացել նրա խոսքերի փակագծերը։

Նախ, ամենակարևորը՝ այդ, այսպես կոչված, Ակադեմիական քաղաքի հնարավոր շինարարությունը կտևի առնվազն տասը տարի, այսինքն, բռնապետիկը հերթական անգամ հռչակում է իր՝ հավերժ Հայաստանի ղեկավար լինելու ցանկության մասին։ Երկրորդ՝ նա մտքում արդեն հաշվում է, թե որքան գումար կաշխատի Երևանի Պետհամալսարանի, Պոլիտեխնիկի, Գեղարվեստի ակադեմիայի, Գիտությունների ակադեմիայի,Մատենադարանի, Օպերայի, Սունդուկյանի անվան թատրոնի, մյուս բոլոր բուհերի, գիտական և մշակութային հիմնարկների շենքերի վաճառքից։

Այսպիսով, ի՞նչ է սպասվում։

Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ նախապես կվաճառվեն վերը նշված շենքերը, իսկ Ակադեմիական քաղաքը կմնա որպես հուշ, ինչպես բենդերական Նյու-Վասյուկին։

Այո՛, վերջնականապես վերացնելով կրթությունը, գիտությունն ու մշակույթը՝ բռնապետիկը ողջ Հայաստանի բնակչությանը փորձում է դարձնել տգետ և ստրուկ ՔՊ-ականներ։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 7380

Մեկնաբանություններ