ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հերթը

Հերթը
12.04.2023 | 10:45

«Ի՜նչ անխիղճ մարդիկ են, այդքան հագուստների մեջ նույնիսկ մեկ բաճկոն էլ ձեզ չնվիրեցին։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ հագուստ կուզենայիք, որ ձեզ համար գնեմ»։

Հագուստներ բաժանող բարեգործական կազմակերպության շենքի մուտքի առջև մեծ հերթ է գոյանում, որովհետև չունևոր մարդկանց լիովին նոր հագուստներ են բաժանում: Քրքրված զգեստներով, անտուն և ամուրի չքավոր մի տղամարդ արդեն երեք անգամ հերթ է կանգնում և ձեռնունայն դուրս գալիս:

Չորրորդ անգամ, երբ հասնում է նրա հերթը, բարեգործական կազմակերպության զայրացած աշխատակիցները նրան պարզապես թույլ չեն տալիս ներս մտնել իրենց շենք: Չքավոր մարդը տխուր մի կողմ է կուչ գալիս: ՈՒնևոր մի կին մոտենում է նրան և ասում.
- Ինչ անխիղճ մարդիկ են, այդքան հագուստների մեջ նույնիսկ մեկ բաճկոն էլ ձեզ չնվիրեցին: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հագուստ կուզենայիք, որ ձեզ համար գնեմ:
Չքավորի դեմքը պայծառանում է և հարցնում.
- Իսկ դուք հեռուստացույց ունե՞ք, այդ անխիղճ մարդկանցից երեք անգամ նոր հեռուստացույց խնդրեցի, իսկ չորրորդ անգամ ինձ դուրս շպրտեցին` ասելով, որ այդտեղ միայն հագուստ են բաժանում:
ՈՒնևոր կինը լռելյայն հեռանում է:
Իրականությունը ճիշտ գնահատել և խնդրել այն, ինչն առավել անհրաժեշտ է: Այդպես էլ շատ անգամ մարդիկ իրենց աղոթքներում չեն կարողանում հասկանալ, որ Աստծուց պետք է ո՛չ թե երկրային իրեր, իրողություններ խնդրել, այլ երկնայինն առավել խնդրել, որ Աստված մեզ մաքրի այն մեղավոր կրքերից, մեղքերից, որոնք մեր հոգում բույն են դրել և առկա են, իսկ մենք անհրաժեշտը թողած՝ խնդրում ենք ժամանակավորն ու երկրորդականը։
Ինչպես օրինակ` խնդրում ենք բժշկություն, բայց ի սրտե չենք խնդրում մեր հոգին մաքրել այն մեղավոր կրքից, որի պատճառով հիվանդացել ենք, խնդրում ենք ֆինանսական հնարավորություն, բայց չենք խնդրում մեր հոգին մաքրել այն մեղավոր կրքից, որը կապվածություն և կախվածություն է ստեղծում կոմֆորտից և ունեցվածքից և այդպես շարունակ:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ
surbzoravor.am

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ