ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.07.2023 | 00:01

Տե՜ր Աստված, տուր հավատք նրան,

ով կարիքն ունի,

Եվ ուրախություն նրանց, ովքեր այժմ հուսահատ են:

Թող հույսի շողը ճառագայթի հոգու պատուհանից,

Եթե սայթաքել, ընկել են ներքև:

Տե՜ր, ժպիտ տուր նրան, ով նեղսրտած է.

Քաջ առողջություն, եթե հիվանդ է մեկը,

Եթե կորցրել է աշխատանքը,

պահպանիր նրան,

Թող ոգեշնչմամբ լցվեն, օրերը նրա:

Շնորհի՜ր, Տե՜ր, խոնարհություն՝ հպարտներին ու իշխանավորներին,

Ժպիտ՝ վիրավորվածներին, աղքատներին ու դժբախտներին.

Ելքը Դո՛ւ ցույց տուր ցանկացած խնդրից:

Բայց ամենակարևորը, Տե՜ր մեր ամենքի, Սե՜ր տուր նախ մեզ, ըստ պատվիրանի,

ամբողջ էությամբ սիրելու նախ Քե՛զ,

Հետո սիրելու և մեզ՝ ամբողջանվեր

առհավետ:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ