Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Քանի նայում էք Քրիստոսին, չեք սուզվի, այլ ծովի վրայով էլ լինի, կքայլեք դեպի նա

Քանի նայում էք Քրիստոսին, չեք սուզվի, այլ ծովի վրայով էլ լինի, կքայլեք դեպի նա
20.07.2023 | 08:14

Մեր վախերի մի մեծ մասը մեր տրամաբանությունից է: Վախերի մեջ պետք է նայել Քրիստոսին, այլ ոչ թե անհնար թվացող իրավիճակին:

Մատթեոսի Ավետարանում մի դրվագ կա Պետրոս Առաքյալի կյանքից, որ համոզիչ կերպով ցույց է տալիս սա:

Գիշեր է:

Առաքյալները նավակի մեջ են ու փոթորիկ:

Մեկ էլ Տեր Հիսուսը ծովի վրայով քյալելով գալիս է դեպի նավը: Փոթորիկը քիչ էր, հիմա էլ մտածում են ուրվական է ու վախենում են:

Երբ Տերը մոտենում է, տեսնում են որ Տերն է, Պետրոսն ասում է. –Տե՛ր, եթե դու ես հրաման տուր ծովի վրայով քեզ մոտ գալ:

Տեր Հիսուսն ասաց.

-Արի՛:

Պետրոսը սկսում է քայլել ծովի վրայով: Նա քայլում է, որովեհտև ունի Տեր Հիսուսի արտոնությունը:

Սա հակառակ է տրամաբանությունաը: Ֆիզիկական օրենքներն էլ չեն ազդում իր վրա:

Նա նայում է Քրիստոսին ու քայլում ծովի վրայով:

Բայց մեկ էլ հանկարծ տեսնում է ուժգին քամին ու վախենում: Սկսում է սուզվել:

Նա սկսում է սուզվել, որովեհտև հիմա ուժգին քամուն է նայում, այլ ոչ թե Քրիստոսին:

ՈՒ աղաղակում է, կանչում, թե.

-Տե՛ր, փրկիր ինձ:

Եվ իսկույն Հիսուսը երկարում է իր ձեռքը, բռնում նրան ու ասում.

-Թերահավա՛տ, ինչու՞ երկմտեցիր (Մթ. 14:31):

Մենք էլ այսպես ենք: Քանի դեռ բանականությանն ու տրամաբանությանը հակառակ նայում ենք Տեր Հիսուսին, մեր հավատի զորագլխին, վախ չկա, որովեհտև Աստծո համար անհնար բան չկա: Բայց երբ նայում ենք մեր կյանքի փոթորիկներին, դժվարություններին ու ասում, սրանք մեծ են, ինձ կկործանեն, ապա դառնում ենք թերահավատ ու սուզվում: Գոնե այն ժամանակ գոռացեք.

-Տե՛ր Հիսուս, փրկի՛ր ինձ:

ՈՒրեմն ինչ ենք սովորում:

Ձեր դժվարությունների ու փոթորիկներին մեջ, մի՛ նայեք սաստիկ քամիներին որ ձեր դեմ են, այլ Քրիստոսին:

Քանի նայում էք Քրիստոսին, չեք սուզվի, այլ ծովի վրայով էլ լինի, կքայլեք դեպի նա:

Հենց հայացքը թեքեք Քրիստոսից, վախը կպատի ձեզ, ու կսուզվեք:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ