Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատերազմի մեջ գտնվող երկիրը լրացուցիչ եկամուտների կարիք ունի

Պատերազմի մեջ գտնվող երկիրը լրացուցիչ եկամուտների կարիք ունի
23.07.2023 | 13:36

Ռուսաստանի դուման ընդունեց գերշահույթի հարկման օրենքը, ըստ որի՝ եթե 2021-2022թթ. կազմակերպության շահույթի հանրագումարը գերազանցում է 2018-2019թթ.-ի շահույթը, տարբերության մասով կազմակերպությունը 10% լրացուցիչ հարկ է վճարելու:

Հայաստանը նույնպես պետք է նման օրենք ունենա և այն կիրառի գերշահույթներ ստացող ոլորտներում, օրինակ՝ 2022թ. բանկային համակարգը 255 մլրդ դրամ մաքուր շահույթ է ստացել, այդ ցուցանիշին մոտ շահույթ կստանան նաև այս տարի: Պատերազմի մեջ գտնվող երկիրը լրացուցիչ եկամուտների կարիք ունի:

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 5749

Մեկնաբանություններ