ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հիմա հասկանու՞մ եք դասագրքերի ուշացման պատճառը

Հիմա հասկանու՞մ եք դասագրքերի ուշացման պատճառը
03.11.2023 | 17:25

Սեպտեմբերին երեխաները դպրոց գնացին առանց դասագրքերի։

Ըստ պաշտոնական բացատրության պատճառն ինչ-ինչ տեխնիկական հանգամանքներն էին։

Իրականում շան գլուխը մի այլ տեղ էր թաղված։

Գիտության և կրթության նախարարությունն ամեն ստոր միջոցի դիմել էր դպրոցական դասագրքերից ազգային դիմագիծը, հայկականությունն ու հայի ինքնությունը աղավաղելու համար։ Գրականության դասագրքերում բացակայում էին դասական առաջատար գրողներ:

Անձամբ ինձ շատ վրդովվեցրեց Րաֆֆու բացակայությունը` ով իրավամբ համարվում է մեր ազգային կերտվածքի ճարտարապետն ու բացառիկ անկյունաքարը։ Առավել քան խայտառակություն էր պատմական Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի քարտեզ Ադրբեջան պետության խոթելը, Պատմական Հայաստանում Մեծ Հայքի բացակայությունն ու Անատոլիայի ներկայությունը։ Պարզորոշ նկատելի է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը մեր կրթական համակարգում։ Նրանք են հիմնական կարգադրիչն ու վերահսկողը, ամենակարող ԳԼԱՎԼԻՏԸ։

Սեպտեմբերի սկզբներին Արցախը դեռևս հայաթափված չէր։ Իշխանությունները համբերատար սպասում էին այդ աղետին։ Վախենում էին ավելորդ գլխացավանքից։ Իսկ Արցախից հետո` թեկուզ փոթորիկ, մանավանդ, որ ալեկոծ ծովում ջուր չէր մնացել։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 6200

Մեկնաբանություններ