«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ֆեյսբուքն այլևս պիտանի չէ լուրջ ու թիրախային գրառումների համար

Ֆեյսբուքն այլևս պիտանի չէ լուրջ ու թիրախային գրառումների համար
14.12.2023 | 10:55

Ակնհայտ է, որ Ֆեյսբուքը գնում է ինքնասպանության, համենայն դեպս, հայկական սեգմենտում։

Գրառումների տեսանելիությունն ընկել է առնվազն տասնյակ անգամ։ Ռեկլամային և «առաջարկվող» նյութերի քանակն ուղղակի անտանելի է։

Ես երկու անգամ փակեցի և բացեցի ֆեյսբուքի պատուհանը, վիճակն անփոփոխ է․ լրահոսում իրար կողքի 4-ական ռեկլամային և «առաջարկվող» անընդմեջ նյութեր տեսա։ Էլ չեմ խոսում անկապ ու ցածրորակ մեդիա գրառումների առատության մասին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ֆեյսբուքն այլևս պիտանի չէ լուրջ, կոնկրետ ու թիրախային գրառումների համար։

Չգիտեմ, թե գունավոր հեղափոխությունից հետո թվային գիգանտները՝ «աքսեսիստները» (Անդրեյ Ֆուրսովի խոսքերով) համարում են հայկական սեգմենտի առաքելությունն ավարտվա՞ծ է ու այլևս ոչ մի բան չի՞ կարող խանգարել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի», իրականում՝ կապիտուլյացիայի պարտադրմանը, թե՞ նրանք կարծում են, որ ժամանակն է միատարր՝ անազգ, անհավատ, անսեռ, անսեփականատեր ամբոխներին առաջնորդել ինքլյուզիվ կապիտալիզմի օրուելյան բարաքներ։

Կարևոր չէ։

Այս հրեշավոր, խորթ ու օտար ցանցերում մանկամիտ ու մանիպուլացված հայ ժողովուրդն ապրեց ինքնաստրիպտիզի սեանս։ Բացեց հոգին մինչև վերջ, բայց արժանացավ սառնության ու ծաղրի։ Նա, հուսով եմ, հասկացավ, թե որքան անպաշտպան ու թույլ է։

Հիմա այլընտրանքը ո՞րն է։

«Միտանիք» զուտ ազգային, կառուցողական ու լավ պաշտպանված սոցցանը։

Իհարկե, մենք քայլ առ քայլ էինք պատկերացնում այս անցումը՝ սկզբի էտապում համացանց բերելով մտավորական ու արժանավոր մարդկանց, որպեսզի նրանք թիմային աշխատեին մեր նոր ազգային հայեցակետերի ու ծրագրի վրա։ Մենք հույս ունեինք հետագա փուլերում ներգրավել զանգվածներին, սակայն ստիպված ենք ընդլայնել ցանցի կարողությունները մեր սահմանափակ հնարավորություններով, որպեսզի ընդգրկենք ավելի զանգվածային հատվածներ։

Նախատեսված են նաև դիզայնի և ռեբրենդինգի աշխատանքներ։

Ակնկալում ենք ըմբռնում և բարի գալուստ «Միտանի(Ք)»։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 7045

Մեկնաբանություններ