Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.02.2024 | 00:01

Տեր Աստված,

եթե սխալվեմ՝ ուղղիր ինձ։

Եթե մոլորվեմ՝ ուղեկցիր։

Եթե սկսեմ հանձնվել՝ ուժ տուր։

Պահիր ինձ լույսիդ և սիրուդ մեջ։

Ես միշտ քո կարիքն ունեմ։

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ