Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անտառային պարեկները ոչ տրանսպորտ ունեն, ոչ՝ համազգեստ

Անտառային պարեկները ոչ տրանսպորտ ունեն, ոչ՝ համազգեստ
27.03.2024 | 06:55

Տավուշի մարզի Իջևանի և Բերդի տարածաշրջանների անտառներում մեծ թիվ են կազմում ապօրինի ծառահատումները։ Վերջերս անտառապահներին կոչել են անտառային պարեկներ, սակայն անտառում նրանց տեղաշարժվելու համար ոչ ձի են տվել, ոչ՝ ավտոմեքենա, ոչ համազգեստ, ոչ էլ՝ զենք։ Անտառային պարեկների աշխատավարձը փոքր է, նրանց մեծ մասը, համապատասխան կրթություն չունենալով, չի կարողանում ապօրինի անտառխախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմել։ Անտառային պարեկները ենթարկվում են տվյալ անտառտնտեսության տնօրենի պահպանության գծով տեղակալին։ Անտառային պարեկների ինստիտուտի ներմուծումը կոչված էր բարելավելու անտառների պահպանությունը, սակայն Իջևան և Բերդ համայնքներում դա դրական արդյունք չի տվել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6539

Մեկնաբանություններ