Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մատակարարներին ոստիկանները չեն թողնում գյուղ հասնել

Մատակարարներին ոստիկանները չեն թողնում գյուղ հասնել
20.05.2024 | 17:27

Կիրանցի ժողովուրդն ասում է, թե գյուղում պարենամթերքի ու այլ ապրանքների պակասություն կա, բայց մատակարարներին ոստիկանները չեն թողնում գյուղ հասնել: Տավուշի մարզպետարանն էլ հաղորդագրություն է տարածում, թե բոլոր մատակարարումները կանոնավոր կատարվում են: Տեղից, ուղիղ եթերով, մի քանի լրատվական ռեպորտաժներ են վարում, ոչ մի մատակարար մեքենա դեռ չեմ տեսել, որ ոստիկանական պատնեշն անցնի: Էդ ո՞նց են մատակարարում, որ չի երևում: Ակնհայտ է, չէ՞, որ մարզպետարանը խաբում է: Թե չէ ինչո՞ւ լրագրողներին չեն թողնում մտնել գյուղ, որ կա՛մ էդ սուտը հերքեն, կա՛մ հաստատեն, որ գյուղում խնդիր չկա:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ