Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արբանյակից ո՞վ է տեղյակ, որտե՞ղ է, ինչո՞վ է զբաղվում, ե՞րբ է հետ գալու

Արբանյակից ո՞վ է տեղյակ, որտե՞ղ է, ինչո՞վ է զբաղվում, ե՞րբ է հետ գալու
26.05.2024 | 15:50

ՈՒղիղ երկու տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլն ավետեց, որ երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։

Արբանյակից ո՞վ է տեղյակ, որտե՞ղ է արբանյակը, ինչո՞վ է զբաղվում, ե՞րբ է հետ գալու:

Երկու տարի անց, երբ բոլորս հավաքվել ենք, առաջարկում եմ մարդ ուղարկել արբանյակի հետևից:

Ըստ այդմ, կարծում եմ, որ պետք է իրականացնել ամենայն Ռուսիո ցար Իվան Գրոզնիի հորդորը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2393

Մեկնաբանություններ