Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանի բնակիչներին անվճար կաթ է հասնում

Հայաստանի բնակիչներին անվճար կաթ է հասնում
23.06.2024 | 10:34

ԽՍՀՄ-ի ժամանակ առողջության համար վտանգավոր միջավայրում աշխատողներին, որպես խրախուսանք, ամեն օր անվճար կաթ էին տալիս։ Հայաստանի բնակիչներին, բացի պաշտոնյաներից և ՔՊ անդամներից, անվճար կաթ է հասնում, որ այս գժական, ռադիոակտիվ-վնասակար իշխանությանը դիմանում են։ Պատերազմով հազարավոր ընտանիքների երեխաների դժբախտացրած Նիկոլ Փաշինյանը մարզեր այցերի ժամանակ երեխաներին պաղպաղակ է հյուրասիրում, որպեսզի բարի ու հոգատար, մանկասեր ղեկավարի իմիջ ստեղծի։ Կիրանցի բնակիչներին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պետք է ասեք լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորությամբ է, սակայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայաստանցիներից թաքնվում, պաշտպանվում է ոստիկանների, թիկնապահների մեծ ուժերով։ Գժին տարան հարսանիք, ասաց՝ այստեղ լավ է , քան մեր տանը ու չուզեց հարսանիքից հեռանալ։ Փողոցից պալատ ընկած, արագ հարստացած, բիրդան աղա դարձածները հայրենիքի տարածքները զիջում են դարավոր թշնամուն, սակայն իրենց իշխանությունը զիջել չեն պատրաստվում:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4555

Մեկնաբանություններ