Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Որ նորից չբերեն

Որ նորից չբերեն
30.07.2024 | 15:01

Ցնդելու տրամաբանություն ուներ:

Եթե ժամանակին չընդհատեի զրույցը՝ հաստատ կդառնայի գժանոցի ապրանք:

Խոսում էինք վերջին ընտրություններից.

- Ինչու՞ նախկիններին չընտրեցիր:

- Որովհետև նրանք բերեցին սրան:

- ՈՒրեմն սրան չե՞ս սիրում:

- Սրա ի՞նչը սիրեմ:

- Բա ինչու՞ չընտրեցիր նախկիններին:

- Եթե ընտրեի՝ նորից կբերեին սրան:

- Ա՛յ ընկեր, քո այդ ապուշ դատողության պատճառով սա մնաց, չէ՞:

- Հա՛:

- ՈՒրեմն ինչու՞ ընտրեցիր սրան ու ոչ թե նախկիններին:

- Որովհետև սա ոչ մեկին չի բերի, իսկ նախկինները կբերեին սրան:

- Այսինքն միշտ սրա՞ն ես ընտրելու:

- Հա:

- Ինչու՞:

- Որ էլ ոչ ոք չբերի սրան:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5997

Մեկնաբանություններ