Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               

Ատելությունը մեզ առաջնորդ դառնալ չի կարող

Ատելությունը մեզ առաջնորդ դառնալ չի կարող
10.11.2024 | 15:50

Սեփական ճակատագրի և դրա հետ կապված, կամա թե ակամա, մեր իսկ կատարած լուրջ սխալների նկատմամբ մերոնց վերաբերմունքը տատանվում է մտահոգությունից մինչև ատելություն ընկած բավականին լայն սահմաններում։

Մի կողմ դրած այն նուրբ հանգամանքը, որ ոչ բոլորն են ունակ թափանցել նման բարդ հարցերի խորքերը, բոլոր դեպքերում այս պարագայում ատելությունը մեզ առաջնորդ դառնալ չի կարող։

Ատում են ոչ հարազատին, որն այդ դեպքում վերածվում է միայն այլևայլ նպատակներ հետապնդող մտահոգության իմիտացիայի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3210

Մեկնաբանություններ