Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եկել է մեղքը ժողովրդի վրա բարդելու ժամանակը

Եկել է մեղքը ժողովրդի վրա բարդելու ժամանակը
27.02.2025 | 15:45

Նորից, ինչպես 44-օրյա պատերազմի վերջին օրերին, հերթը հասավ 20-30-հոգանոց խմբերին: Նիկոլն էլի մի «գառլախություն» անելու է: Նա հրաշալի պատկերացնում է, որ իր իրական վարկանիշով հիմա, իր պատկերացրած արդյունքներով, ոչ մի հանրաքվե չի կարողանալու իրականացնել: Էսպես մանր-մունր խմբերի (պարտադիր՝ ծիգռովկա հագած) անվան տակ կարծիք է ձևավորելու, թե իբր իր «գաղափարականը» ժողովրդի համար ընկալելի, ընդունելի է, բայց էն նախկինները չեն ուզում, որ «իրական» Հայաստան, խաղաղության խաչմերուկ լինի:

Սա դեռ հեչ, մի կերպ կդիմանանք, իսկ Ադրբեջա՞նը:

Ա՛յ, կինոն էդտեղ է սկսվում: Ալիևն ասելու է, թե Հայաստանի վարչապետն ու ժողովուրդը «գաղափարական» գծի վրա են, բայց ռևանշիստներ կան, որ չեն ուզում խաղաղություն լինի: Ուստի՝ կա՛մ Նիկոլը պետք է դրանց հարցերը լուծի, կա՛մ դա կանի Ադրբեջանը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ