ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը

«Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը
26.04.2025 | 13:25

1. Նիկոլենք քաղաքացուն հազարներով սպանել են, բայց նշում են քաղաքացու օրը։ Հենց սա՛ է հեղափոխական պոպուլիզմը, դեմագոգիան, փարիսեցիությունը, ցինիզմը, լկտիությունը։

2. Քաղաքացու օրը նշվում է անմակարդակ գեղցու մշակույթի կրողներով։ Ճիշտ է, Երևանի Մաշտոցի պողոտայի վրա, փառք Աստծո, արդեն խորոված չի պատրաստվում, բայց, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի գեղցիության հոտը զգացվում է։

3. Նախընտրական կեղծիքներին փոխարինելու են եկել հետընտրական կեղծիքները, երբ վերանայվում են քաղաքացիների տված քվեի արդյունքները՝ ապօրինի հետապնդումների, «անասնագողության», ստվերային գործարքների և այլ մեթոդների օգնությամբ։

4․ Մականունավոր օլիգարխներին փոխարինելու են եկել «հեղափոխական» օլիգարխները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ի դեպ, որոշ մականունավորների հետ լավ լեզու են գտել «հեղափոխականներն» ու փայ մտել հետները։ Աննա Հակոբյանը դարձել է «հեղափոխական» օլիգարխիայի խորհրդանիշը։ Նա իր մեջ խտացնում է Ռաիսա Գորբաչովայի և Չաուշեսկուի կնոջ կերպարները։

5․ Կոռուպցիան ու ընտրակաշառքը դարձել են «պետական»։ Գյումրիի ընտրությունները դրա վառ ապացույցն էին։

6․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին մահը երիտասարդացել է, Արցախը՝ հանձնվել, մեր պետության տարածքը՝ փոքրացել։

7․ «Հեղափոխությունը» բերել է գների աճ, հարկերի և տուրքերի ավելացում, տրանսպորտի թանկացում, արագաչափերի ու տեսախցիկների քանակային ավելացում, պետական պարտքի կրկնապատկում։ Աղքատացել են ՀՀ հպարտ որակված քաղաքացիները, բայց փոխարենը հարստացել են Նիկոլ Փաշինյանը, իր նեղ շրջապատն ու բանկերը։

8․ Նիկոլ Փաշինյանը հակադրության մեջ է դրել պետության ու քաղաքացու շահերը՝ վերջինիս ավելի բարձր դասելով։ Այս թեզի տակ կեղտոտ բան կա։ Թուրք-ադրբեջանական թելադրանքներով առաջնորդվող Նիկոլը քարոզչական նախապատրաստական աշխատանք է կատարում, որպեսզի հետագայում հայտարարի, որ հանուն քաղաքացու կարելի է զոհաբերել պետությունը։ Իրականում հա՛մ քաղաքացուն է զոհաբերում, հա՛մ պետությունը։ Ինչպես որ Արցախի դեպքում եղավ։ Այսինքն՝ նա ոչ թե ծայրահեղ ազատական թեզ է առաջ տանում, այլ այդ թեզի տակ սղացնում է իր պրոթուրքական քաղաքականությունը։

9. «Քաղաքացու օր» նշող «հեղափոխականները» կռիվ են տալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ, որը ՀՀ–ի ու ՀՀ քաղաքացու ձևավորման հիմքում է ընկած։

10. Գալիս է թիվ մեկ գեղցուց քաղաքացու վրեժի պահը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ