ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ամոթ է, առաջին քրիստոնյա ազգ ենք կոչվում, բայց դարձել ենք վերջիններից վերջինը

Ամոթ է, առաջին քրիստոնյա ազգ ենք կոչվում, բայց դարձել ենք վերջիններից վերջինը
19.05.2025 | 21:40

Ով ասես «հոգևոր» էջ է վարում։ Ով ասես Աստծուց է խոսում` իր անձնական մտքերը դարձնելով քարոզի թեմա։ Ոչ ոք այս մարդկանց իրավունք չի տվել, որ էջ վարեն և մարդկանց էլ իրենց հում «հոգևոր» կերակուրը մատուցեն։

Զարմանում եմ, ամեն հիմարություն տարածվում է, բայց Սրբերի և բանիմաց հոգևորականների քարոզները մնում են աննկատ, որովհետև այդ բազում ոչ հոգևոր էջերը այնքան են շատացել, որ հոգևորականների քարոզին հերթ չի հասնում։

ՈՒ ցավն այն է, որ մարդիկ սիրով լսում են տգետներին ու ինքնակոչներին և ոչ թե նրանց, ում պիտի լսեն։

«Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին» (Ովս. 4:6):

Այս խոսքերը կարող են վերաբերվել նաև մեզ, եթե մեր ժողովուրդը շարունակի սիրել ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ։

ՈՒմ պատահի լսում եք, ում պատահի վստահում եք ու խրվում տգիտության ցեխի մեջ, որից դուրս գալն արդեն շատ դժվար է լինելու։

Ամոթ է, առաջին քրիստոնյա ազգ ենք կոչվում, բայց դարձել ենք վերջիններից վերջինը, որովհետև 10 տարեկան երեխաներից սկսած քարոզիչ են դառնում։ Սա ճահիճ է, հետո չասեք` չենք իմացել։

«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ