Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Խելքովը», ինչպես և «դուխովը», գլխարկի վրա գրելով չի

«Խելքովը», ինչպես և «դուխովը», գլխարկի վրա գրելով չի
25.05.2025 | 13:26

«Խելքովը» միայն գլխարկի վրա գրելով չի, միայն լոզունգ չի, որը, կարծես թե, ժամանակին հակադրում էիք Նիկոլի «դուխովին»:

Առաջարկում եմ տրամաբանել:

Եվ այսպես, իմպիչմենտին դեմ ընդդիմադիր ուժը դա հիմնականում բացատրում է նրանով, որ իմպիչմենտի հաջողությունը ռեալ չի, և դրա ձախողման դեպքում, Նիկոլը վեց ամիս առոք-փառոք ինչ ուզի՝ անելու է: Հարց՝ դուք առաջիկա վեց ամսվա ընթացքում ի՞նչ եք անելու, որ Նիկոլը առոք-փառոք ինչ ուզենա՝ չանի: Չլինի՞ ընտրություններին պատրաստվելով այդ վեց ամսվա մեջ Նիկոլին հեռացնելու եք: Տրամաբանությունը պարզ է, չէ՞. եթե դուք, այսպես, թե այնպես, առաջիկա վեց ամսվա մեջ ոչ մի երևացող, ռադիկալ բան չեք պատրաստվում անել, փոխարենը ընտրությունների եք պատրաստվելու, ի՞նչ վեց ամսվա առոք-փառոք իշխանավարումից եք խոսում և մարդկանց դրանով վախեցնում: Շատերն ասում են՝ եթե իմպիչմենտ անենք, և ձախողվի, դա կվնասի մեր վարկանիշին: Այդ տրամաբանությամբ 2020-ից հետո ոչինչ էլ պիտի արած չլինեիք, որովհետև ինչ արել եք, ձախողել եք: Դրա վկայությունն այն է, որ Նիկոլը մինչ օրս իշխանություն է: Բա շարժումներ նախաձեռնելու ժամանակ ինչի՞ էիք նեղվում, երբ որոշներս թերահավատ էինք դրանց հաջողության հասնելու վերաբերյալ: Չնայած մասնակցում էինք, որովհետև հասկանում էինք, որ դա ոչինչ չանելուց լավ է: Հիմա էլ ենք ասում, որ մի բան անելը ոչինչ չանելուց լավ է: Մեզ մոտ այդ առումով ոչինչ չի փոխվել, իսկ այ, թե ինչ է փոխվել ձե՞զ մոտ, շուտով կիմանանք:

«Խելքովը», ինչպես և «դուխովը», գլխարկի վրա գրելով չի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ