Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբեմն կյանքի համար պետք է կրակել

Երբեմն կյանքի համար պետք է կրակել
28.05.2025 | 10:45

21-րդ դարում 20-րդ դարի նվիրյալների քայլերը չգիտակցելու, այն պաթոսի ու ազգային պոպուլիզմի վերածելու օր ու վիճակ է:

Ու դա` պետականազրկման ակտիվ ցիկլում:

Պետությունը վաստակելիք է, ծանր ու օպերատիվ կոշտ որոշումներ ընդունելու վիճակ է, ձևապաշտություն ու ղզիկություն չէ, այլ ձգանը քաշելու ու դրա բոլոր հիմնավորումները ունենալու վիճակ է:

Անկախության այն քիչ մարդիկ, ովքեր Առաջին հանրապետությունում էին, նյութապես աղքատ, բայց հոգով ու կամքով հզոր անհատականություններ էին:

Այսօրվա իրական՝ կենցաղային Հայաստանի կոնցեպտի՝ լիարժեք հակառակ սուբյեկտներ:

Հակատրամբանությունն այն աստիճան է, որ հայ էլիտա-հանրույթն անգամ չի գիտակցում այն աղետը, որին բացահայտ գնում են գործողները. այդ մասին հաղորդելու իր իսկ արձագանքը՝ դիպուկ գրառումներն են դարձել:

Արամ Մանուկյանը քաղաքական հայ էր, որ լուծումներ էր տալիս:

Շուտով հերթական՝ արդեն 1000-րդ անգամ շատ «անակնկալ» ու անսպասելի ձեզ իրականության հետ կառերեսեն,. ու ամեն դեպքում դուք մտքի ծայրով հույս ունեք, որ ռուսները կամ իրանցիք չեն թողնի: Ձեզ դա թվում է:

Նման մտքի կրողները իրավունք չունեն պետություն ունենալ:

Չպայքարելը, չմտածելը, չպլանավորելը, շահով առաջնորդվելը հարճի վարքն է, ով արդյունքում վարձահատույց է լինում ամենով:

Կեցցե այն հանրապետությունը, որ ամենամեծ դժվարություններով ուժեղ ու ձիգ Տղամարդիկ, քաղաքական հայերը, ինքնության կրողները կարողացան կազմակերպել ու պահել:

Վ. Սարոյանը ասում էր, որ երբ գա կրակելու ժամանակը, պետք է անհուն սիրով ու կամքով, կյանքի անհուն շարունակականության զգացումով ու պատասխանատվությամբ դա անել, քանի որ երբեմն կյանքի համար պետք է կրակել, որ հայը ապրի ու ապրելու տեղ ունենա, իր միջի ստրուկին ոչնչացնելու ձև ունենա:

Պետությունը գոյություն ունենալու ամենապրագմատիկ ու ճիշտ ձևն է:

Ինքնությունը անասունից՝ անհատին, մտածող վիճակին տարբերող հիմնական գիծն է, որ գործողները ցանկանում են ջնջել:

Առանց դրա հանձնել ու հանձնվել չի լինի:

Այս մասին խոսելու ժամանակն անցել է վաղուց, այլ պրիորիտետների ժամանակներ են:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ