ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Օրեցօր մեծացող թրքասիրությանը զուգահեռ՝ լայն թափ է ստանում ռուսատյացությունը

Օրեցօր մեծացող թրքասիրությանը զուգահեռ՝ լայն թափ է ստանում ռուսատյացությունը
29.05.2025 | 19:45

Ես այս տգիտության, բթամտության պատճառը չգիտեմ, որովհետև բանականությունից դուրս երևույթներն ուղղակի չեմ կարող բացատրել։

Աջ ու ձախ հայտարարում են` Մոսկվան վաճառեց Արցախը, ռուսը դավաճանեց ու Արցախը նվիրեց ազերիներին:

Արդեն մի քանի անգամ ակնարկել եմ, որ դեռևս մեկ դար առաջ հայ դասական Վրթանես Փափազյանն այս ազգային գոյացություններին նախիր էր անվանել։ Ցավոք, արդեն սրանք նախրից էլ են ցած, ոչ միայն մարդկայինից, այլև արդեն կենդանականից ցած, աբսուրդ, անուղեղ, բութ զանգված են։

Խելացնորությունն այն չափերի է հասել, որ Ռուսաստանում սեփական տուն ձեռքբերածը գրում է, թե` արևահամ Հայաստանի մի կում ջուրը չեմ փոխի ողջ Ռուսաստանի հետ։

Ո՞նց չասես` արի մի շիշ կամ մի մեծ դույլ արևահամ Հայաստանի ջուր նվիրեմ քեզ, դու ինձ հանձնիր ռուսաստանյան բնակարանդ։

Վաղը երբ խաղաղասեր թուրքը մտնի սրանց տները և յաթաղանով ապացուցի իր բարեկամական զգացումները, սրանք դարձյալ վերջին շնչում բառաչելու են, թե ռուսն է մեղավոր։

Հետաքրքիրն այն է, որ դեռևս տարիներ առաջ հայտարարում էին, թե` էսա նիկոլը գնալու է ստորագրի, որ Արցախը ազերական է, ու ոչինչ չարեցին, որ դա չիրականանա, ճիվաղը չկարողանա այդ տականքությունն անի, բայց ահա հանգիստ հայտարարում են, թե ռուսն է վաճառել Արցախը։

Տգետների, ստահակների, երախտամոռ, բթամիտ կենդանիներին գլուխ դնելն անիմաստ է, իսկ այդ զանգվածի մեջ ապրելը` դժոխային։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ