Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թեկնածուի անվան բացակայությունը ամենևին էլ խոչընդոտ չէ

Թեկնածուի անվան բացակայությունը ամենևին էլ խոչընդոտ չէ
07.06.2025 | 11:22

Ես նպատակ չունեի այս փուլում խոսել Նիկոլին հնարավոր փոխարինողի մասին` իմպիչմենտի նախաձեռնության կոնտեքստում:

Բայց ընկերներիս հարցադրումները, թե իմպիչմենտի գործընթացին աջակցելու համար պետք է առաջին հերթին թեկնածու ունենալ կամ առնվազն` իմանալ թեկնածուի ով լինելը, ստիպեցին անդրադառնալ այս հարցին:

Խիստ տրամաբանական թվացող այս փաստարկի հետ ես ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց նաև խնդիրը համարում եմ տեխնիկական:

Ինչու՞:

Իմպիչմենտի գործընթացը, այո´, պահանջում է թեկնածուի համաժամանակյա առաջադրում: Բայց կարևորը գործընթացը նախաձեռնելն ու դրա տակ մտնելն է, թեկնածուի հարցը հեշտ լուծելի է:

Ոչինչ չի խանգարում, որ քաղաքական ուժը, որը հանձն կառնի, ընդգծում եմ` առայժմ ներքին նախաձեռնություն հանդիսացող այս գործընթացի պատասխանատվությունը, կարող է ինքնուրույն թեկնածու առաջարկել:

Օրինակ, իքս ուժը հանդես է գալիս հայտարարությամբ, որ քաղաքացի իգրեկին իմ պատասխանատվությամբ առաջարկում եմ որպես հետնիկոլական ստաբիլիզատոր, այդ գործիչը չի հավակնելու ոչնչի` բացի որոշակի էն ժամանակահատվածում հանրային համերաշխություն ապահովելը, որը ներառում է` ա, բ, գ, դ:

Կամ` թեկնածուն որոշվում է ժամանակակից բառապաշարով ասած` ռանդոմ տարբերակով:

Օրինակ, գործընթացին միացած ուժերն առաջարկում են սրտերի ուզածի չափ տարբերակ, հետո որևէ մեխանիզմով ընտրվում է մեկը. մեխանիզմ կարող է լինել չինգաչունգը, ցելան, սպորտլոտոն, բլոտը, մարաթոնյան վազքը, գործնագործը, վոլեյբոլը կամ շաշկին: Ամենակարևորը` հնարավոր հավակնորդը չպետք է լինի ավելի վատը, քան գործող կառավարիչն է (գործնականում Նիկոլի ասած 3 միլիոն վարչապետացուների մեջ նման տարբերակը գրեթե անհնար է, բայց` ամեն դեպքում)

Մեկ այլ մեխանիզմ է դեմոկրատական ընթացակարգը կամ մասնակցային գործընթացը: Կարելի է թեկնածուին որոշել փրայմերիզով, ֆեյսբուքյան քվեարկությամբ, սոցիոլոգիական հարցմամբ և այլն: Այսինքն մի մեխանիզմ, երբ հանրությանը կասվի, որ գիտես, սիրելի քաղաքացի, առաջնորդվել ենք քո նախասիրություններով:

Ասել կուզեմ, որ թեկնածուի անվան բացակայությունը ամենևին էլ խոչընդոտ չէ: Այն ավելի շատ գործընթացից խուսափելու իրական դրդապատճառները քողարկելու մարտավարություն է:

Այնպես որ, եթե որևէ մեկը ստանձնի գործընթացը, լավագույն թեկնածուին գտնելու հարցում, խոստանում եմ, որ ուժերին ներածին չափով ես էլ կօժանդակեմ:

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ