Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թուրք-քրդական հակամարտությունը մի նոր, ավելի արյունալի շրջափուլ է մտնելու

Թուրք-քրդական հակամարտությունը մի նոր, ավելի արյունալի շրջափուլ է մտնելու
14.01.2025 | 09:46

Թուրքիան ողջ ուժով անցել է կնճռոտ հարցերը լուծելու գործին։ Ֆիզիկապես Էրդողանի ենթակայության տակ գտնվող (բանտարկված) Օջալանի միջոցով փորձում են զինաթափել տարածաշրջանի քրդերին։

Էրդողանը շատ լավ է հասկանում, որ քրդերին իր դեմ են օգտագործում թե՛ ամերիկացիները, թե՛ իրանցիները, թե՛ ռուսները, թե՛ իսրայելցիները։ Հենց այս պատճառով փորձում է իր հարցերը քրդերի հետ լուծել իր լծակներով։ Գուցե հաջողվի ավելի խորացնել Թուրքիայի քրդերի և Սիրիայի քրդերի թշնամանքը, բայց դա չի փրկի Թուրքիային քրդական հարցից։ Մոտակա օրերին, Օջալանի հնարավոր ուղերձի տարածումից հետո, որով քրդերին կոչ է անելու զինաթափվել, թուրք-քրդական հակամարտությունը մի նոր, ավելի արյունալի շրջափուլ է մտնելու։ Հենց այդ շրջափուլում էլ կստեղծվի քրդական պետությունը, որքան էլ դա չուզեն թուրքերի հետ իրանցիները, ռուսները, միևնույն է , ստեղծվելու է այդ պետությունը, որպեսզի ԱՄՆ-ը և Իսրայելը հաստատուն ներկայություն ունենան տարածաշրջանում քրդերի միջոցով։ Թուրք-քրդական հակամարտությունը վստահաբար թուլացնելու է Թուրքիային, Թուրքիայի դերի նշանակությունը էականորեն իջնելու է, փոխարենը հենց քրդական պետության դերն է բարձրանալու։ Թուլացած տնտեսությամբ Թուրքիան ի վիճակի չէ դիմակայել իր բոլոր այն հակառակորդներին, ովքեր աշխարհում թշնամի են միմյանց, բայց Սիրայում համագործակցում են իրար հետ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2426

Մեկնաբանություններ