ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Մեր իրավունքը որոշվում է մեր ունեցած ուժով

Մեր իրավունքը որոշվում է մեր ունեցած ուժով
29.11.2024 | 08:40

Մեր նպատակը պետք է լինի եղած պայմաններում առավելագույն հաջողության հասնելը, որի համար միակ պակասողը մեզ համար նպաստավոր միջավայրն է միայն։

Ով ինչ ուզում է ասի մեր մասին, թույն ու թարախ թափելով և վատթարագույն ձևերով ներկայացնելով մեր ժողովրդին, որը, հակառակ այդ պնդումներին, ծանրագույն պայմաններում, հույների հետ միասին, քաղաքակրթական առաջնորդ է եղել և՛ իրեն հաղթողների համար, և՛ շրջապատում մյուսների համար։

Մեր ամենամեծ թերությունը մեր մերկապարանոց էգոիզմն է, որը, մեր առանձնահատուկ պատմության անցանկալի արդյունքը լինելով, մեր իսկ ամենազորեղ թշնամին է։

Սահման չճանաչող մեր այդ էգոիզմն է, որը թույլ չի տալիս համաձայնության ու համագործակցության եզրեր փնտրել ու գտնել մեր միջի կարողունակ նմանների հետ։

Իսկ լավ հայտնի է, որ ռադիկալ ձևով հզորանալու լավագույն ձևը ուժերի ու հնարավորությունների միավորումն է ուրիշների հետ։

Եվ քանի որ մեր մերկապարանոց էգոիզմը ուրիշների հետ համագործակցելու ճանապարհներ չի տեսնում, ապա տակը մնում է իր նմանին խաբելով ու նրան գցելով, նրա միջոցներով ուժեղանալը, որն էլ ակնհայտորեն անկումային ճանապարհ է։

Ուրիշ է կյանքի ալգորիթմը օտար նպաստավոր ու հզոր միջավայրերում, որտեղ այլ օրենքներ են աշխատում, ու որտեղ որևէ մեկին գցելու մեխանիզմը չի աշխատում, և որտեղ պայմաններ կան մերոնց լավագույն հատկությունների ի հայտ գալու համար, ներառյալ՝ հնարամտությունը, պրոբլեմների նոր ու ռադիկալ լուծումներ գտնելու հակումը, նոր միջավայրում մարդկանց հետ լեզու գտնելը և այլն։

Մեր այդ դրական հատկությունների մասին համապարփակ ձևով գրել է Էմանուիլ Կանտը, մի ժամանակ, երբ մեր վիճակը շատ ավելի վատն էր, քան հիմա։

Քանի որ մեր նպատակը պետք է լինի եղած պայմաններում առավելագույն հաջողության հասնելը, ապա դա կարող է լինել միմիայն մեր հնարավորությունների բազայի վրա, իսկ մեր հնարավորությունները սահմանափակ են։

Ուրեմն, դա նշանակում է, որ պատմական իներցիայով նախ մեր չունեցած հնարավորությունները չպետք է շփոթենք ուրիշների ունեցած հնարավորությունների հետ, հետո էլ պետք է մեր մեջ ուժ ու իմաստություն գտնենք համոզվելու համար, որ մեր իրավունքը որոշվում է մեր ունեցած ուժով։

Ու, մեկ էլ, դժվար չէ տեսնել, որ մեր անկախության շրջանի բոլոր ամպագոռգոռ ամբիցիաները, որոնք անմիտ պարծենկոտության ու անտեղյակության արդյունք են եղել, իրական կյանքում ոչ մի օգուտ չեն տվել այն պարզ պատճառով, որ դրանց թիկունքում ռեալ ուժ չի եղել։

Անհասկանալի պատճառներով տգիտությունը դրոշ սարքելով՝ մենք սկսում ենք մոլորվել անգամ նոսր անտառում, իսկ մոլորված խեղճերին գայլը շատ արագ է ուտում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2767

Մեկնաբանություններ