Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սխեմա, որը կարող է ամենահավանականը լինել աշխարհաքաղաքական առաջիկա գլոբալ լուծումներում

Սխեմա, որը կարող է ամենահավանականը լինել աշխարհաքաղաքական առաջիկա գլոբալ լուծումներում
20.02.2025 | 09:03

Թույլերին բնութագրող ամենակարևոր գծերից մեկը նրանց կողմից իրենց ցանկությունները իրականության տեղ ընդունելն է:

Եվ ինչքան մեծ է լինում թույլի կարծիքը իր մասին, այնքան մեծ են լինում նաև նրա անհիմն ցանկությունները, որոնց անիրական լինելու հանգամանքի հետ նա չի ուզում նույնիսկ հաշվի նստել:

Բնական է, որ ինչ-որ չափով պատրանքների աշխարհում ապրելը, հնարավոր է, ինչ-որ ձևով նպաստում է մարդու գոյությանը, որը, գոնե ժամանակավորապես, կտրում է նրան դաժան իրականությունից, բայց կա դրա մի չափ, ներառյալ՝ պատրանքները գոյաբանական հարցերում, որը ոչ միայն չի նպաստում մարդու ապրելուն, այլ նաև կործանարար է:

Թույլը նաև չի կարողանում հաշվի նստել իրավիճակների կտրուկ փոփոխությունների հնարավորության հետ, մի բան, որը տեղի ունեցավ մեզ հետ և հիմա էլ տեղի է ունենում Ուկրաինայի ու, ինչքան էլ զարմանալի լինի, նաև Եվրոպայի հետ:

Այնինչ, վաղուց արդեն դասական դարձած սխեմայով ուժեղները պայմանավորվում են իրար հետ և ու՞մ հաշվին, իհարկե համեմատաբար թույլերի:

Մի սխեմա, որը կարող է ամենահավանականը լինել նաև առաջիկա աշխարհաքաղաքական գլոբալ լուծումների դեպքում:

Մի բան, որի ազդեցությունն իրենց վրա առաջիկայում հավանաբար կզգան ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից ու, հնարավոր է, նաև Հնդկաստանից բացի մյուս բոլորը:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ