ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«ԿՅԱՆՔԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՐ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՆԻ ՄԵՋ, ԲԱՅՑ ՏՈՆԵՐԻ ՊԱՐԳևԱԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է»

«ԿՅԱՆՔԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՐ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՆԻ ՄԵՋ, ԲԱՅՑ ՏՈՆԵՐԻ ՊԱՐԳևԱԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է»
13.01.2012 | 00:00

Մտքեր, խոսքեր, արարքներ, բնավորություն, ճակատագրեր: Միտքն անուղղակիորեն գծում է մեր կյանքի ճանապարհը, բայց ավելի շատ վախենում ենք ճակատագրից, քան մտքերից: Հոգեբան ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆԻ խոսքով, ֆիզիկական հարկադրանքի դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում մարդն ինքն է որոշումներ կայացնում, այսինքն, ինքն է պատասխանատվություն կրում իր վարքի, գործողությունների, մտքերի ու զգացումների համար:
«Այն, ինչը գիտակցությունը հաճախ մտածում է, ենթագիտակցությունը վերցնում և դարձնում է ծրագիր: Եվ այստեղ ոչ մի միստիկա չկա,- ասում է հոգեբանը:- Սովորական ինքնածրագրավորում է: Մասնագետներն այդ երևույթին տարբեր անուններ են տալիս` «ինքն իրեն իրականացող վարքային ծրագրեր», «մարգարեություններ», «իրադարձության գործուն պատկեր» և այլն»:
Ամանորին մարդիկ երազանքներ են մտապահում, բարեմաղթանքներ հղում միմյանց:
Հրաչյա Ամիրյանը հստակեցնում է, որ եթե մտքերը մեր ներսում կատարվող գործողություններ են, ապա խոսքերն այդ նույն գործողություններն են` բազմապատիկ ուժգնացած: «Ցանկացած խոսք հուզական մեծ լիցք ունի, այդ պատճառով էլ խոսքերը հսկայական ազդեցություն ունեն մարդկանց վրա,- ասում է նա:- Նույն ինքնածրագրավորումն է: Զուր չեն ասում` «Բանն էլ ասելով է լինում»»:
Բարի խոսքերով, նոր ծրագրերով ու հույսերով նոր տարուց սպասում ենք ամենալավը: «Սովորաբար այդ հույսերն ու դրական պլանները շատ կարճ են տևում: Տոներն անցնում են, կյանքը մտնում է սովորական հունի մեջ, բայց տոների պարգևած ուրախությունը մնում է»,- նկատում է Հրաչյա Ամիրյանը և վստահեցնում. եթե մարդիկ իրենցից կախված ամեն ինչ անեն` նպատակներն ու երազանքներն իրականացնելու համար, հրաշքներն անպայման իրականություն կդառնան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ