Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ:
Դեկտեմբերի 5-ին Նիկոսիայում կայացել է Կիպրոսի, Իսրայելի, Հունաստանի և Իտալիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է պայմանագիր Իսրայել-Իտալիա գազատարի շինարարության մասին։
Հայաստանում թանկացումների մեծ ալիք է բարձրացել: Իշխանությունը լուռ է, կառավարությունը ոչ մի բացատրություն չի տալիս, իսկ գնային քաղաքականությանը հետևող կառույցները, ինչպես միշտ, համապատասխան կենդանու ականջում քնած են:
Հայաստանը կարողացավ իր կոմպլեմենտար քաղաքականության տնտեսական դաշտում «գոլ» խփել: ԵԱՏՄ-ին անդամակցությանը գումարված ԵՄ-ի հետ համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի գործարարների համար:
Գրեթե 2 ամիս է, ինչ հայկական շուկայում իր գործունեությունն է ծավալում Black Bee ընկերությունը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առօրյա ծախսերի դիմաց ստանալ բոնուսային միավորներ, որոնք էլ հետագայում քարտապանները կարող են օգտագործել իրենց նախընտրած Black Bee գործընկերոջ մոտ գործարկելիս:
Տնտեսավարողի համար բարենպաստ առողջ պայմանների ձևավորումը տնտեսական դաշտը բարելավելու լավագույն մոդելն է: Երևի թե սրանով է պայմանավորված վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը տնտեսության զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարներին և ՊԵԿ-ի նախագահին՝ կառավարության երեկվա նիստից առաջ:
Մինչ որոշ քաղաքական ուժեր և ՀԿ-ներ փորձում են համոզել, որ դեպի Եվրոպա ճանապարհ բռնած Հայաստանը Ռուսաստանի հետ խնդիրներ կունենա, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները ապացուցում են հակառակը:
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հանդես է եկել 2018 թ. բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկով։ Դրանք վերաբերում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին պետական բյուջեից հատկացումների ավելացմանը։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...