Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է հայտարարել բենզինի թանկացումների չեղարկման կամ առավել մեղմ գներ սահմանելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «France Presse » լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ:
Հայկական կողմը իր 50 % բաժնեմասով կողմ կքվեարկի «ՄեծամորԷներգոԱտոմ» ՓԲԸ-ի լուծարմանը. այս որոշումն ընդունվեց կառավարության երեկվա նիստում։ Հիշեցնենք, որ այն ստեղծվել է 2009-ին ՀՀ կառավարության որոշմամբ, և ընկերության բաժնետոմսերի 50 %-ը պատկանում է ՌԴ-ի «ԱտոմՍտրոյԷկսպորտ» ընկերությանը, իսկ բաժնետոմսերի մնացած 50 %-ը` ՀՀ կառավարությանը։
2019-ի տարեվերջին մի շարք մարզերում պետք է բարեկարգված լինեն ճանապարհներ, փողոցներ, այգիներ, պուրակներ, խաղահրապարակներ, քանի որ 2018-ի սկզբից կառավարությունը բազմաթիվ սուբվենցիաներ է տրամադրել մարզերին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա, և այն էլ այս փուլում, ասիմետրիկ քաղաքականության բավականին հետաքրքիր դրսևորում էր մի շարք առումներով։
Մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում բացահայտել է տնտեսության կառուցվածքի նոր տեսլականը։ Ճիշտ է, այն ծրագրային ձևով դեռ չի ներկայացվել, սակայն նա ասել է, որ նոր բացվող արտադրական ճյուղերը փոխելու են Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ այն դարձնելով արդյունաբերական։
Վերջին 4-5 օրերին ժողովրդի սիրտը ահ է պատել՝ խոսում են ջրի սակագնի բարձրացման մասին։ Ըստ լուրերի՝ 1 խորանարդ մետր խմելու ջրի սակագինը դառնալու է 250 դրամ: Որքանո՞վ են այս խոսակցությունները իրատեսական։ Այս և գազի ու էլեկտրաէներգիայի սակագների շուրջ զրուցեցինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ։
Ալավերդու բնակիչների սոցիալական վիճակը գնալով վատանում է: Պղնձաձուլական գործարանում աշխատում են 2/3-ով և դեռ չգիտեն էլ՝ կվերադառնա՞ն նախկին ռեժիմին, թե՞ ոչ: Ձուլարանի աշխատակիցները դժգոհում են ֆինանսական վիճակից, աշխատավարձերը կրճատվել են, ստացածները մի բան չի, վաղվա օրն էլ անհայտ է:
«Մենք չենք ասում, որ հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում ենք, որ այն պետք է իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով, և հետևողական քայլեր պետք է ձեռնարկվեն այդպիսի ստանդարտներ հաստատելու համար»:
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...