Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԹԱՐՍ ԵՆՔ, ԷԼԻ

ԹԱՐՍ ԵՆՔ, ԷԼԻ
10.02.2012 | 00:00

Սենց էլ երկիր ենք կառավարում. դույլը կովի մոտ տանելու փոխարեն` կովի ստինքներն ենք մոտեցնում դույլին, հետո էլ ճոռոմ-ճոռոմ դասախոսություններ կարդում պարենային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին:

Դիտվել է՝ 5129

Մեկնաբանություններ