Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Ադրբեջանցի նախարարը «ճանաչել» է ԼՂՀ-ն

    Ադրբեջանցի նախարարը «ճանաչել» է ԼՂՀ-ն

    28.11.2012| 17:01
    Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում մանկական շախմատի միջազգային մրցաշար կազմակերպելու առաջարկով: Այս առնչությամբ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռազիմովն ասել է, թե ադրբեջանական կողմը հավանություն կտա առաջարկին, եթե ադրբեջանցի բոլոր հյուրերը կարողանան անվտանգ պայմաններում մասնակցել մրցաշարին:
  • Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած գրքերը` հայերեն

    Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած գրքերը` հայերեն

    28.11.2012| 16:32
    Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում Երևան է ժամանելու Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մամեդովայի ղեկավարած 107 հոգուց բաղկացած մշակութային պատվիրակությունը:
  • Փակ և բաց էջ

    Փակ և բաց էջ

    28.11.2012| 16:26
    «ժողովո՜ւրդ, ես վերադարձա,-գրում է «Իրատես de facto»-ի քաղաքական վերլուծաբան Կարմեն Դավթյանը հենց նոր վերաբացված ֆեյսբուքյան իր էջում:
  • Վարչապետ. «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում բարեկեցիկ ծերության համար»

    Վարչապետ. «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում բարեկեցիկ ծերության համար»

    28.11.2012| 15:41
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին: Այն անցկացվում է կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից:
  • Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջն արգելափակել են

    Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջն արգելափակել են

    28.11.2012| 15:05
    Այսօր` կեսօրին մոտ, արգելափակել են «Իրատես de facto» թերթի քաղաքական վերլուծաբան Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջը: ՖԲ-ի պաշտոնական իրազեկման համաձայն` օգտատիրոջ «աքաունթի» անվտանգությունն ապահովելու նկատառումով:
  • Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

    Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

    28.11.2012| 15:00
    Զորավար Անդրանիկի թաղամասի Ա և Բ զանգվածներում, Տիչինա, Սեբաստիա, Շրջանային, Ռ.Մելիքյան, Շահումյանի 11-14 փողոցներում, Թաիրով և Փարաքար գյուղերում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:
  • Մեքսիկայի նախագահը՝ ԱՄՆ-ում

    Մեքսիկայի նախագահը՝ ԱՄՆ-ում

    28.11.2012| 11:23
    Մեքսիկայի նորընտիր նախագահ Էնրիկե Պենյա Նետոն ժամանել է Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների նպատակով։ Մեքսիկական նոր վարչակազմը մտադիր է բարելավել առևտրային և տնտեսական հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ։
  • Եգիպտոս. Զանգվածային ակցիաներ՝ նախագահի դեմ

    Եգիպտոս. Զանգվածային ակցիաներ՝ նախագահի դեմ

    28.11.2012| 11:20
    Կահիրեում տասնյակհազարավոր մարդիկ են մասնակցում նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիային։ Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնցով նրանք նախագահին և ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժմանը մեղադրում են 2011թ. հեղափոխությանը դավաճանելու համար։
  • Վերսկսվել է Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը

    Վերսկսվել է Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը

    27.11.2012| 15:25
    Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր հետաքննություն կանցկացնի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետ կապված։ Հիշեցնենք, որ նա մահացել է 2005թ. փետրվարին։
  • Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը

    Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը

    27.11.2012| 14:39
    ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: