-
19.06.2012|
20:21
Գագիկ Ծառուկյանը վերջապես վերադարձավ: Հայտարարություն արեց: Ինչն էլ տարակուսանք առաջացրեց. Օսկանյանի ինչի՞ն են պետք իրավաբանները, երբ ինքն էլ պակաս կառույց ու փողեր չունի իրավաբանական ալքիմիայով զբաղվելու համար:
-
19.06.2012|
01:55
...թե վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը տարօրինակ սովորություն է ձեռք բերել. կարևորագույն պահերին բացակայում է Հայաստանից: Նա ոչ միայն իր հիսունհինգամյակին էր Դուբայում, այլև գիշերն ասել էր` կոալիցիա չենք մտնում, կուսակցականներին որևէ բան չասած` մեկնել էր… Բելառուս: Իրականում ասում են` ոչ թե Բելառուս , այլ Մոնակո:
-
19.06.2012|
01:49
ՀՀՇ-ի արևմտյան թևի, այնուհետև Արամ Զ. Սարգսյանի դուրս գալով ՀԱԿ-ում ընդհանրապես խառնաշփոթ է սկսվել: Բաց է մնացել նաև ՀԱԿ-ական արևմտյան դաշտը:
Այնտեղ սակայն հավակնորդների պակաս չկա:
-
19.06.2012|
01:36
Կիրակի օրը «Մարիոթ-Արմենիայում» կայացել է Հայաստանի մորմոնների կոնֆերանսը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ:
-
18.06.2012|
18:04
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը կանխեց ՕԵԿ-ից այլոց դուրս գալու շղթայական ռեակցիան։ Այս մասին վերջին շրջանում շատ է խոսվում իշխանության կուլուարներում, ինչը հաստատում է նաև նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը, նշելով, որ Մանուկ Վարդանյանը դուրս է եկել ՕԵԿ-ից դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակից դուրս գալու պահին, սակայն լայնորեն այդ մասին չի հրապարակել, որպեսզի ՕԵԿ-ում նոր խմորումներ չառաջանան։
-
18.06.2012|
18:00
ՀՀ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդ կգնա հուլիսի 27-ին։ Իսկ թե որտեղ է երկրի ղեկավարն իր հանգիստն անցկացնելու, դեռ պարզ չէ։
-
18.06.2012|
17:52
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքի մասին առաջին տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից:
-
18.06.2012|
15:40
Հավաստի տեղեկությունների համաձայն, կիրակի օրը` երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում, «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի են ենթարկվել զինվորական հոսպիտալի երկու բժիշկ` Վահե Ավետյանը և Արտակ Բայաթյանը։ Եղելությունը հետևյալն է. նրանց մոտ բուժված երիտասարդ մի երգիչ, ում անունն առայժմ անհայտ է, որպես երախտագիտության նշան` բժիշկներին հրավիրում է «Հարսնաքար»։
-
18.06.2012|
12:04
Բրիտանական Նոր տնտեսական հիմնադրամը հրապարակել է 2012-ի Երջանկության համաշխարհային դասիչը: Առաջին անգամ երջանկության վարկանիշ կազմվել է 2006 թվականին և ամենաերջանիկ երկիր համարվել է Խաղաղ օվկիանոսի Վանուատու կղզի- պետությունը, որ ամենաաղքատներից մեկն է աշխարհում:
-
17.06.2012|
01:49
Հունիսի 16-ին (ժամը 16-16:30-ը), Լոռիում տեղացած կարկտից վնասվել են Ստեփանավան քաղաքի, Բերդ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիները, ցանքատարածքներն ու խոտհարքները։
Ըստ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության, վնասի չափերը ճշտվում են։