«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Մաքսայինը նույնն է մնացել

Մաքսայինը նույնն է մնացել
13.01.2017 | 11:07

Նոր կառավարության ձևավորումից և ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակումից հետո հայտարարվեց մաքսային ոլորտում խիստ վերահսկողության մասին, որի նպատակը փողի ապօրինի շրջանառության դադարեցումն էր։ Անշուշտ, այդ «պայքարը» նպատակին հասավ, սակայն մաքսայինի կարգուկանոնավորված աշխատանքը տևեց ընդամենը տասը-տասնհինգ օր։


Այսօր ամեն ինչ նախկին հուն է վերադարձել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մաքսայինում նախկին բարքերն են ու մոտեցումները։ ՊԵԿ-ի ղեկավարը, որ վստահեցնում էր, թե սեփական անձն է երաշխիքը լավ աշխատանքի, այսօր այս հարցում հստակեցումներ պետք է անի՝ սեփական ա՞նձն է մեղավոր այս խնդրում, թե՞ նախկին բարքերն ու պաշտոնյաներն են ավելի «հաստատակամ»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ