Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Հրդեհ՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում

Հրդեհ՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում
29.07.2012 | 19:40

Այսօր՝ ժամը 10-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:

Ըստ նախնական տեղեկության, կրակը բռնկվել է վանքի այն հատվածում, որտեղ կուտակված փայտեր էին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ու մարել կես ժամ անց:

Դիտվել է՝ 4093

Մեկնաբանություններ