Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Իմ շքեղ պարգևը

Իմ շքեղ պարգևը
13.08.2025 | 21:59
Օգոստոս 14
- Հիսուս, Դու եկար, որ մենք կյանք ունենանք
և ունենանք այն է’լ առավել:
- Կյանքը՝ հոգևոր, ֆիզիկական, իմացական:
Առատկյանքը, ուրախ կյանքը, հզոր կյանքը:
Այո, Ես եկել եմ սրանք ձեզ տալու համար:
Երբևէ մտածե՞լ եք, թե Իմ սիրտը որքան է տխրում, երբ մարդկանցից շատ քչերն են ընդունում Իմ այս ընտիր պարգևները:
Հապա պատկերացրեք՝ աշխարհի ամենամեծ ու ամենաընտիր շնորհը անվճար մատուցվում է ամենքին, և ոչ մեկը չի կամենում պարզել ձեռքը և վերցնել այն:
Այս բանը թող ձեզ հետ չկատարվի:
Ջանացեք ստանալ այն և գործածել:
Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ