Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
31.01.2012 | 00:00

...թե «Հայաստան» հանրախանութի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ ԲՀԿ-ՀՀԿ տանդեմում տեղի ունեցողի ենթատեքստում չեն: Հայրապետյաններն էլ, այնպես չէ, որ ԲՀԿ-ի պրոտեժեն են: Խնդիրը բացառապես «նյութա-ունեցվածքային» է: Բանն այն է, որ հանրախանութը «շտուրմած» «Ամերիաբանկը» պատկանում է երկրորդ նախագահի մերձավորներից մեկին, որը նաև այդ հանրախանութում փայատեր է եղել` ոչ լեգիտիմ. այդ «փայը» խանութի սեփականատեր Հայրապետյանն իրավաբանորեն վաճառել է հայաստանյան հայտնի մարդկանցից մեկին, ինչն առաջացրել է «ոչ լեգիտիմի» զայրույթը:
Հիշենք, որ խանութը գրավադրված է եղել «Ամերիաբանկում», որի աշխատակիցներն առանց դատական որոշման «վերցրել» են խանութը և «պահպանում» են այն:
Ինչով կավարտվի այս ողջ պատմությունը, կերևա:

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ