Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մարդկանց այդ զանգվածի համար մեկ է, թե ինչ կկատարվի իր Հայրենիքի հետ. Ռոբերտ Մելքոնյան

Մարդկանց այդ զանգվածի համար մեկ է, թե ինչ կկատարվի իր Հայրենիքի հետ. Ռոբերտ Մելքոնյան
19.07.2022 | 07:26

Զարմանալի է, որ նույնիսկ գրագետ, տաղանդավոր ու հայտնի մարդկանց, լիովին ադեկվատ մտածողությամբ քաղաքացիների զանգվածն է հլու-հնազանդ, սուսուփուս ենթարկվում զանազան «գործիչների», անհատների, քարոզիչների՝ շատ դեպքերում միջակությունների, անտաղանդ ու կասկածելի։


Ենթարկվում նրանց ցանկություններին, որոշումներին, ուղղորդումներին, մանիպուլյացիաներին, դառնում իրականությանն անհաղորդ ու «անջատված», դառնում խաղալիք ու խամաճիկ ինչ-որ չկայացած մասնագետների, գրանտներով սնվող «իրավապաշտպանների», ծառ ու ծաղկից անտեղյակ «կանաչների» թիմի անդամների, մտավոր սահմանափակների ու մարդու իրավունքները, կասկածելի կողմնորոշումներ ունեցողներին շահարկողների խաղալիք՝ նրանց բերում իշխանության ու դարձնում «հերոսներ» ու «գործիչներ»․․․
Երբ Եվրոպայում կոչ արվեց բոյկոտել ռուս կոմպոզիտորների, գրողների ստեղծագործությունները, այդ նույն զանգվածն իրեն պահեց նույն կերպ, մնաց նույն խամաճիկն ու խաղալիքը:


Ներկայումս արդեն մարդկանց այդ զանգվածի համար մեկ է, թե ինչ կկատարվի իր Հայրենիքի հետ, իր պետության անվտանգության հետ, մարդկային իսկական արժեքների հետ, թե ինչքան անմեղ զոհեր, զոհողություններ ու զրկանքներ են ստեղծել այդ նույն միջակությունները, որոնց աստվածացրել են հենց այդ նույն գոյանքները:
Սրանք այն զանգվածն են, որոնց համար կարևորն այն է, որ իրենց փորը կուշտ լինի, տակը՝ չոր, ու տափակ երգերով և անտաղանդ տեսանյութերով իրենց զվարճացնեն:

Դիտվել է՝ 12200

Մեկնաբանություններ