Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այլ ճանապարհ ու ժամանակ չկա, հերի՛ք է թևաթափ լինենք

Այլ ճանապարհ ու ժամանակ չկա, հերի՛ք է թևաթափ լինենք
04.05.2024 | 18:02

Եթե նույնիսկ կա 1% հնարավորություն և շանս, ապա իմ ողջ ռեսուրսն ու միտքը, գիտելիքն ու կարողությունը, ձգտումն ու կամքը ներդնելու եմ այդ 1%-ը 99% դարձնելու համար: Ձեր պրագմատիզմն ու հաշվարկը թողեք, քաղաքական պլանավորումն ու իրատեսությունը՝ ևս, էլ չեմ խոսում քաղաքական խորագիտության մասին, ինձանից շատ դա հաշվարկող ու պահանջող չլինեք: Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ՝ ևս, հերիք է թևաթափ լինեք:

Աստծով ու կամքով՝ ինքնակազմակերպվեք ու ինքնակառավարվեք, ես էլ՝ ձեզ հետ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4886

Մեկնաբանություններ