Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արժեքներ ու հատկություններ, որոնք նպաստում են կյանքի հարատևմանն ու շարունակականությանը

Արժեքներ ու հատկություններ, որոնք նպաստում են  կյանքի հարատևմանն ու շարունակականությանը
01.05.2025 | 10:15

Պատմական տարբեր ժամանակաշրջանների ու գոյապայքարի թոհուբոհի միջով անցած ժողովուրդները իրենց գոյության տարբեր ժամանակահատվածներում ձեռք են բերում արժեքներ ու հատկություններ, որոնց նպատակը փոփոխվող պայմաններում կյանքի հարատևման ու շարունակականության հնարավորինս լավագույն ապահովումն է տվյալ կոնկրետ պայմաններում։

Այն ժողովուրդները, որոնք, մեզ նման, ունեն երկարատև քաղաքակրթական կամ իր էությամբ դրան մոտ պատմություն, ամեն նոր ժամանակաշրջանում ու դրան համապատասխան պայմաններում ծնում են կյանքի հարատևման համար անհրաժեշտ տարբեր արժեքային ու վարքային շերտեր, որոնցից ամեն մեկն իրենից ներկայացնում է հին ու նոր ձեռքբերումների խառնուրդ՝ հատկությունների փնջի տեսքով։

Այս հատկությունները սերնդեսերունդ փոխանցվում են և՛ գենետիկական ճանապարհով, և՛ հասարակական գրավոր ու բանավոր հիշողության միջոցներով։

Այսպիսով, պատմական ժամանակի կամայական պահի որևէ ժողովրդի կողմից կյանքի համար ընթացիկ պայքարին ծառայող հատկությունների փունջն ունի երկշերտ կառուցվածք՝ իր գենետիկորեն փոխանցված և հասարակական հիշողության միջոցով փոխանցված բաղադրիչներով, որոնցից ամեն մեկը, իր հերթին, բազմաշերտ է, քանի որ գալիս է պատմական տարբեր ժամանակներից։

Բացի դրանից, մարդկանց յուրաքանչյուր արժեքային կամ վարքային հատկություն, անցնելով տարբեր պատմական ժամանակների ու պայմանների միջով, որոնք ունեն այդ հատկությունը ուժեղացնող կամ էլ թուլացնող դեր, տվյալ պահին գոյապահպանման գործում ունենում է իր համապատասխան լուման կամ մասնաբաժինը։

Դա նշանակում է նաև, որ մարդը, ունենալով կյանքի հարատևմանը ծառայող հատկությունների լայն բազմազանություն, յուրաքանչյուր նոր միջավայրում ու պայմաններում ունենում է այդ հատկությունների մի որոշակի կտորի կարիքը միայն, և մնացած հատկություններն էլ գտնվում են պահեստային ռեժիմում՝ սպասելով իրենց հերթին, եթե լինի նման պահանջարկ կյանքի կողմից։

Եթե մարդը փոխում է իր միջավայրը կամ էլ, մասնավոր դեպքում, տեղափոխվում է ապրելու մի այլ երկիր, իր միջավայրով ու գոյապահպանման նոր պայմաններով, ապա մարդը դրանց հարմարվելու և իր կյանքի հարատևման հավանականությունը առավելագույնին հասցնելու համար գործողության մեջ է դնում իր պահեստային հատկությունների ու արժեքների մի մասը, ինչպես նաև դեպի պահեստ մղելով նախկինում ակտիվ օգտագործման մեջ գտնվող հատկությունների ու արժեքների մի մասը, որոնք չեն համապատասխանում նոր միջավայրին։

Նման դրվածքով այս հարցը հասարակական կյանքում ունի երկու կողմ՝ անալիտիկ և սինթետիկ։

Դրա անալիտիկ կողմը նպատակ ունի պարզել, թե տվյալ պայմաններում գտնվող ու կոնկրետ արժեքային ու վարքային հատկություններ ունեցող ժողովրդով ու կոնկրետ կառուցվածքով պետականությունը ի՞նչ արդյունքների կարող է հասնել։

Իսկ դրա սինթետիկ կողմը նպատակ ունի պարզել, թե տվյալ արժեքային ու վարքային հատկությունների փնջի տեր ժողովուրդը ի՞նչ պայմաններում կարող է հասնել իր կյանքի հարատևման հավանականության առավելագույնին՝ ներառյալ տարբեր պետական կառուցվածքները և ազատության ու անկախության տարբեր մակարդակները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4646

Մեկնաբանություններ