Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.07.2025 | 22:00
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Դու՛ ես իմ պահապանը, ես Քո ձեռքում եմ։ Դու՛ գիտես իմ լավն ու վատը, օգնի՛ր ինձ, մի՛ թող, որ մեղանչեմ, որովհետև ես կմոլորվեմ չարի կողմից։
Մի՛ թող, որ իմ կամքով շարժվեմ, այլ Քո կամքով գթա ստեղծածիդ։
Մի՛ հեռացրու ինձ Քեզանից և Սուրբ Հոգին միշտ թող մնա իմ մեջ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Սուրբ Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ