Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռուսաստանն ինչ-որ պահի քայլեր է ձեռնարկելու վիճակը շտկելու և «բանալին» վերականգնելու համար

Ռուսաստանն ինչ-որ պահի քայլեր է ձեռնարկելու վիճակը շտկելու և «բանալին» վերականգնելու համար
03.08.2025 | 11:00

Ալեքսանդր Առաջին կայսեր զորքերը 1814 թվականին Փարիզ չեն մտել մտքով, որ մնալու են Ֆրանսիայում: Ռուսները (Սովետը) նույնիսկ Բեռլինը չեն գրավել՝ մտքում ունենալով, որ դուրս չեն գալու:

Երկրորդ աշխարհամարտի արդյունքները՝ Արևմտյան Եվրոպայի ամերիկյան և Արևելյան Եվրոպայի սովետական օկուպացիան, այնքան կյանք ունեցավ, որքան որ Սովետական Միությունը կարողացավ ձգել:

Իսկ ձգելը նախ և առաջ գաղափարախոսական իմաստ ուներ:

Նույն ԱՄՆ-ը մինչև հիմա ձգում է:

Հեքիաթ է, որ ԽՍՀՄ-ը դուրս է եկել Արևելյան Եվրոպայից ու փլուզվել է տնտեսական պատճառներով: Հեքիաթ է, որովհետև իր գոյության, անգամ, ամենացածր կետում՝ 1991-ին, ԽՍՀՄ-ը միևնույնն է՝ շարունակում էր լինել աշխարհի երկրորդ տնտեսությունը, միաժամանակ աշխարհի ամենհզոր բանակներից մեկն ուներ, եթե ոչ ամենահզորը:

ՈՒ սա 1991-ին՝ ԽՍՀՄ ցուցանիշային ամենաստորին ժամանակում:

Ասել կուզի՝ Սովետներն Արևելյան Եվրոպայից դուրս են եկել կոմունիստական գաղափարախոսության սնանկացման պատճառով, և ոչ թե այն պատճառով, որ ռուսներն Արևելյան Եվրոպան համարել են իրենց քաղաքակրթական ազդեցության ու գոյաբանական շահերի տիրույթը, բայց չեն կարողացել պահել:

Նույնն էլ ԽՍՀՄ փլուզումն է, այն շատ հանգիստ կարող էին պահել, ոչ մեկը դրան առանձնապես դեմ չէր: Սովետների երկիրը չեն փլուզել մերձբալթյան ժողովուրդները, հայերը կամ տաջիկները:

ԽՍՀՄ-ը 1991-ին փլուզել են ռուսները՝ սլավոնական մյուս երկու հանրապետությունների՝ ՈՒկրաինայի և Բելոռուսի հետ միասին՝ Բելովեժյան անտառում, առանց մնացած հանրապետությունների հետ խորհրդակցելու:

Այդ հիմա են գլխներին տալիս ու քարոզչական նկատառումներով թոզ փչում, թե Խորհրդային Միությունը փլուզեցին ամերիկացիները, մասոնները, վրացի ու հրեա այլախոհները, Երևանի Թատերական հրապարակի ցույցերի մասնակիցները:

Իրականում ԽՍՀՄ-ը փլուզել են Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կուսակցական բոսերը, որոնք ներկայացնում էին հանքահումքային կլանների ու արդյունաբերական հատվածի «կարմիր դիրեկտորների» շահերը:

Փլուզեցին, որ Տյումենի նավթից ու Յամալի գազից, օրինակ, ուզբեկներին փայ չտան:

Այս մարդիկ հավատում էին, որ հետխորհրդային տարածքը միևնույնն է՝ փախչելու տեղ չունի և ռուսական ազդեցությունը պահպանվելու է, բայց ավելի քիչ ռեսուրսների ներգարվմամբ, քան Սովետի ժամանակներում:

Ընդհանրապես, պատմականորեն Ռուսաստանի անվտանգության և կենսական շահերի սահմանը Եվրոպայում անցնում է Մինսկով և Անդրկարպատներով, Կովկասում՝ Արաքս գետով, Կենտրոնական Ասիայում՝ Փյանջ գետով: Այս գծերից այն կողմ Ռուսաստանն անելիք չունի, բայց ամեն ինչ արել է այս գծերը պահելու համար:

Եվ, այո, ի տարբերություն Փարիզի կամ Բեռլինի՝ 1806 թվականին ռուսները մտել են Ղարաբաղ, որպեսզի մնան: ՈՒ մնացել են շուրջ 200 տարի:

Մնացել են հայերով՝ Արցախի հայերով, ամբողջ Կովկասում Ռուսաստանի հանդեպ ամենաբարձր լոյալության մակարդակն ունեցող ժողովրդով, որի հետ, անկախ ամեն ինչից, վարվեցին ամենաանարդար ձևով:

Կրկնում եմ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության, նույն ինքը՝ Արաքսի ափին մնալու բանալին Հայաստանն է, իսկ առանց հայկական Արցախի այդ բանալին գոյություն չունի:

Հիմա ինչ կա, ժամանակավոր է, օրեցոր դանդաղացող իներցիայի արդյունք է:

Ռուսաստանն ինչ-որ պահի քայլեր է ձեռնարկելու վիճակը շտկելու և «բանալին» վերականգնելու համար:

Ռուսաստանը չի անելու, որովհետև հայերին շատ է սիրում, անելու է, որովհետև չանելու այլընտրանք չունի: Այնպես չէ, որ Մոսկվայում չգիտեն՝ Հայրենական Մեծ Պատերազմից հետո Ռուսաստանի պատմության ամենաերկարատև, ամենաարյունալի ու թանկարժեք պատերազմը Իմամ Շամիլի գլխավորած Կովկասի լեռնականների դեմ պատերազմն է եղել, որում ռուսները հաղթելու նույնիսկ շանս չէին ունենա, եթե ռուսական բանակը կանգնած չլիներ Արաքսի ափին:

ՈՒստի Ռուսաստանի լայնամասշտաբ «վերադարձին» հայկական քաղաքական ու քաղաքագիտական միտքը պետք է պատրաստ լինի առաջարկների, ծրագրերի, շահերի, երաշխիքների ու կարմիր գծերի ամբողջական փաթեթով, որպեսզի երբեք այլևս չկրկնվի այն, ինչի մեջ մենք հիմա ապրում ենք:

Իսկ թե ինչով է տրամաբանական պնդումը, որ Ռուսաստանը չի հեռացել ու չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, պետք է նշել ընդամենը մեկ հանգամանք. եթե Ռուսաստանը հեռացած լիներ կամ պատրաստվեր հեռանալ Հայաստանից, ապա 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտը Նիկոլը չէր լուսացնի…

Ավելին, 2021 թվականի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություն չէր լինի՝ Կիրիենկոյին «հաղթող» նիկոլական իշխանության և Կիրիենկոյի «զանգին սպասող» ընդդիմության ձևավորմամբ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ

½ÃÂõ�/1692104835" rel="nofollow">Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 21.08.2025