ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը

Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը
02.09.2025 | 12:54

ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ (Չինաստանի Թյենծին քաղաք) հրապարակայնացվեց Ալիևի և Փաշինյանի սկզբունքային տարաձայնությունը։

Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է Միջին միջանցքի և «Հյուսիս–Հարավ» միջանցքի առանցքային հատված։ Այս ձևակերպումը վկայում է Բաքվի հետևողական քաղաքականության մասին՝ առաջ մղելու արտատարածքային միջանցքի գաղափարը։

Փաշինյանը նույն հարթակից արձագանքեց՝ մերժելով «միջանցք» եզրը և շեշտելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են «Թրամփի ուղուն»՝ ներդրումային ծրագրին, որն ուղղված է «միջազգային խաղաղության և բարգավաճման» նպատակի իրագործմանը։

Սա վստահաբար տերմինների բախում չէ, այլ պատկերացումների խորքային կոնտրաստ:

Երևանը փորձում է հարցը ձևակերպել որպես տնտեսական և ներդրումային համագործակցություն, իսկ Բաքուն այն ընկալում է որպես աշխարհաքաղաքական վերահսկողության գործիք։

Հետևաբար Փաշինյանի պնդումը, թե Վաշինգտոնի հուշագրից հետո խաղաղություն է հաստատվել, չի համապատասխանում իրականությանը, չի հաստատվում փաստերով:

Խաղաղություն չի կարող լինել, երբ նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ։

Այս հակասությունը, անշուշտ, խորանալու է և հայ- ադրբեջանական ուժային դիսբալանսի պայմաններում ուրվագծվում են երկու հնարավոր սցենարներ.

1. Դիվանագիտական դիմակայություն՝ Հայաստանի ամուր միջազգային երաշխիքների դեպքում։

Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խարխլում է այն անվտանգային թեկուզ և անկատար միջավայրը, որում գտնվում է Հայաստանը՝ չունենալով անվտանգության որևէ երաշխիք Արևմուտքից:

Դժվար չէ պնդել, որ Հայաստանը ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի աչքերում չունի ստրատեգիական արժեք ու դժվար է պատկերացնել, որ արևմտյան որևէ երկիր կգնա մեզ անվտանգության երաշխիքներ տալու ճանապարհով, եթե դրա գինը լինելու է այդ երկրի հակադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

2. Միակողմանի զիջումներ կամ պատերազմի վտանգ Հայաստանի համար, եթե այդ երաշխիքները չլինեն։

Որ սցենարն էլ գործի դրվի, խաղաղության մասին խոսելը առնվազն վաղաժամ է։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ