-
26.11.2020|
22:06
Դեռ ժամանակը և քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախը հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե դավաճանության արդյունք՝ Աժ-ում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
-
26.11.2020|
22:03
Եթե իշխանությունը հարգում է իմ խոսքը, 2.5 տարի խորհուրդ էի տալիս, թե ինչպես պետք է արտաքին քաղաքական մեջ օգտագործել իրավական գործիքները: Եթե դուք դա անտեսում եք, ձեր հարգանքի խոսքն ինձ համար զրո արժեք ունի, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ դիմելով իշխանությանը:
-
26.11.2020|
22:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Նաշնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար:
-
26.11.2020|
21:58
ՍԴ-ն ստացել է Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը՝ տեղեկացնում են ՍԴ-ից: Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020-ի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։
-
26.11.2020|
21:55
Շատերը զարմանում են, թե իմքայլականները որքան պարազամիտ ու անհեթեթ ելույթներ են ունենում, լրագրողների հարցերին աբսուրդ ու անտրամաբանական պատասխաններ տալիս։ Իսկ ես զարմանում եմ, որ դեռ ոմանք սպասելիք ունեն նման մարդկանցից։
-
26.11.2020|
14:39
Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս խնդիրների վրա աշխատում են ամենօրյա ռեժիմով։
-
26.11.2020|
14:33
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում ասվում է, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել, դա կարող է անել կառավարությունը, կարող է անել Աժ-ն, զգային ժողովը՝ արտահերթ նիստում ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որ ներկայացնում էր ռազմական դրությունը վերացնելու խմբակցության նախագիծը:
-
26.11.2020|
14:12
Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է՝ դրա կարիքը կա, որ մնա, ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը։
-
26.11.2020|
14:11
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին խնդրեց ապահովել Պաշտպանության հարցերի հանձնաժողովում երեկ հարակից զեկույցով հանդես եկած ԳՇ ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը այժմ կարող է հանվել:
-
26.11.2020|
14:10
Կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր: