-
24.11.2020|
00:55
Ռազմական դրությամբ պայմանավորված խոսքի սահմանափակումները հանգեցրին մի իրավիճակի, երբ հասարակության գլխի տակ «փափուկ բարձ» դրեցին, մեզ մատուցեցին կեղծ ու ստահոդ տեղեկություններ ու մի գիշերում Արցախը հանձնեցին թշնամուն։
-
23.11.2020|
22:41
Հայաստանում 2018-ի համաժողովրդական շարժման էյֆորիան, որը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, իր տեղը զիջում է հուսահատության զգացումին՝ գրում է Le Monde թղթակից Ֆաուստինա Վենսանը:
-
23.11.2020|
22:38
Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն:
-
23.11.2020|
22:36
Ինձ համար անհասկանալի է, թե որտեղից կարող է ԱԺ պատգամավորը, նույնիսկ, եթե նա պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ է, նման տեղեկատվության տիրապետի, եթե մենք ինքներս դեռ չունենք՝ ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտնած տեղեկությունը՝ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանին աշխատանքից ազատելու մասին:
-
23.11.2020|
22:33
Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով՝ ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության տեքստում:
-
23.11.2020|
22:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար:
-
23.11.2020|
22:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:
-
23.11.2020|
22:22
Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանագրով նրան կփոխարինի Վահրամ Դումանյանը:
-
23.11.2020|
15:29
Ս. թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը:
-
23.11.2020|
14:11
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Արցախ. անցած երեք օրերի եզրահանգումս՝ առերեսում իրականության հետ» հոդված է հրապարակել, որում անդրադառնում է ՀՀ-ում և Արցախում ծավալվող հետպատերազմյա իրականությանը.