-
19.12.2020|
14:46
Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր:
-
19.12.2020|
14:44
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գործարարների ու պաշտոնյաների նկատմամբ արշավ է սկսվել. ՊԵԿ-ը, ՊՎԾ-ն լայնամասշտաբ ստուգումներ են իրականացնում նրանց հիմնարկներում և օբյեկտներում։ Նախ՝ Արկադի Համբարձումյանի «Դերժավայում», ապա՝ Գրիգորյանների «Ավշարում» և այլն։
-
19.12.2020|
01:31
«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի: «Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Միացիր քո ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։
-
19.12.2020|
01:29
Ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
19.12.2020|
01:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն, երթը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։
-
19.12.2020|
01:17
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին,
քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
-
19.12.2020|
01:16
«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում։
-
18.12.2020|
17:05
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ այցելության շրջանակներում եղան Գորիսում։
-
18.12.2020|
16:58
Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում ՀՀ և ԱՀ տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում:
-
18.12.2020|
16:51
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը՝ գրել է ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։