Հասցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո արդարների օթևանը և պարգևի՛ր ինձ սուրբ հայրերի ճգնության բնակավայրը, անտեսի՛ր հանցանքներս և պայծառացրո՛ւ՝ դասելով Քո սրբերի և Քո անվան սիրելիների հետ:
Տե՛ր, փնտրի՛ր ինձ, որ Քո եղծյալ ու կորուսյալ պատկերն եմ, և ծածկվել եմ մեղքերի աղբ ու տիղմի տակ. դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով ու դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ես ընկա:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...