ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ԲՀԿ-ի նորագիր պատգամավորները, նախարարական դասն ու մարզպետները

ԲՀԿ-ի նորագիր պատգամավորները, նախարարական դասն ու մարզպետները
30.05.2012 | 06:59

ԲՀԿ-ի նորագիր պատգամավորներին «կանյաչնիում» ընդունելուց հետո ԲՀԿ-ի առաջնորդն ընդունել է ԲՀԿ-ի նախարարական դասին և մարզպետներին: Ամենածանրը եղել է Վայքի մարզպետ Սերգեյ Բագրատյանի տրամադրությունը, որի մասին մամուլում տեղեկություն կար, որ նա պատրաստ է վայր դնելու ԲՀԿ կուստոմսը և մնալու իր պաշտոնում: Ծառուկյանը վերջինիս ասել է` կողմորոշվիր. կամ էս կողմ, կամ էն կողմ: Հանդիպման ավարտին Սերգեյ Բագրատյանն ու Ծառուկյանը մնացել են երկուսով (ընդամենը` զրուցելու, համ էլ «կանյաչնիում» առյուծներ չկան, վանդակներ էլ):
Այնուհետև իր նախարարներին «վերջին դասին» ԲՀԿ-ի առաջնորդը կոնյակ է հյուրասիրել, շնորհակալություն հայտնել` իրենց աշխատանքի համար ու ասել, որ էսպես էր պետք. հետո լավ կլինի, գոհ եմ բոլորիցդ, կապը բոլորիդ հետ շատ ջերմ է լինելու:
Որից հետո ԲՀԿ-ի բոլոր նախարարները խիստ համերաշխ մեկնել են օդանավակայան` դիմավորելու Աշգաբադից Հայաստան վերադարձող վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Վաղն էլ նրանք նույնքան համերաշխ նախագահի մոտ կլինեն. շնորհակալություն հայտնելու, հրաժեշտ տալու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ