ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հորդ անձրև` կավճափոշու հետ

Հորդ անձրև` կավճափոշու հետ
01.06.2012 | 03:24

Մայիսի 31-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում տեղացած հորդառատ անձրևն ու դրան ուղեկցող քամին վնասել են համայնքի ցանքատարածքներում նոր տնկված սածիլներն ու պտղատու որոշ այգետարածքների ծառեր:

Տեղեկատվության համաձայն, հորդ անձրևն իր հետ միաժամանակ բերել է մեծ քանակությամբ փոշի, որը հետո ամբողջությամբ նստել է ինչպես բույսերի, ծառերի տերևների, այնպես էլ մեքենաների, տների պատուհանների ապակիների վրա: Գյուղացիները նշել են, որ փոշին ունեցել է մանրացված կավճի տեսք:
Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնների մասնագետները հողատերերին խորհուրդ են տվել փոշոտված տարածքները հիմնովին ջրել, քանի որ անձրևի բերած փոշին կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես բույսերի հետագա աճի, այնպես էլ ապագա բերքի վրա:
Նշենք, որ նույն գիշերը հորդառատ անձրև է տեղացել նաև Հրազդանի տարածաշրջանի Մաքրավան գյուղում` միայն առանց փոշու առկայության:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ